Այսօրվանից սննդամթերքի շուկայում դիտարկումներ են անցկացվելու
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօրվանից սկսվել է ամանորյա դիտարկումներ անցկացնել սննդամթերքի շուկայում:
Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի փոխանցմամբ, դիտարկումները կիրականացվեն հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: Առաջին դիտարկումը տևելու է երկու օր, ծառայության մասնագետների ուշադրության կենտրոնում են լինելու գրեթե բոլոր տեսակի սննդամթերքները, հետևելու են ժամկետներին, պահպանման պայմանների ապահովմանն ու այլ հարցերին:
«Դիտարկումների արդյունքների մասին կխոսենք դրանց ավարտից հետո: Դիտարկումներ նախատեսվում են նաև ամանորից հետո»,-ասաց Ա. Սուքիասյանը:
Նախորդող հրապարակում`
Ամանորին ընդառաջ ռիսկային է սննդի շուկան. Ծառայությունը ստուգումներ կանի նաև տոնից հետո