Հանրային հեռուստաընկերությունում այլևս գովազդ չի լինի
Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը զրկում է գովազդից: Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթին և այն ներկայացնել Ազգային ժողով:
Նախագծերի համաձայն, «Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ»:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախագծերի ընդունմամբ կկրճատվի Հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը՝ եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում