«Հեզբոլահը» ահաբեկչական գործողություններ է պատրաստում Ադրբեջանում և Թուրքիայում
Արևմտյան հետախուզական աղբյուրները տեղեկացնում են, որ «Հեզբոլահը» հարձակումներ է պատրաստում մի շարք իսրայելական թիրախների վրա, մասնավորապես Իսրայելի դեսպանատների վրա Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում: Այս մասին գրում է իսրաելական «ynetnews.com» կայքը` հղում կատարելով քուվեյթական «Ալ-Ռայ» թերթին:
Ըստ աղբյուրի` վերջերս «Հեզբոլահը» ակտիվության նշաններ է ցույց տալիս Փարիզում, Ամստերդամում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Կազմակերպությունը վարձում է եվրոպական, կանադական և ավստրալիական անձնագրերով մարդկանց, ինչպես նաև արևմտյան արտաքինով Լիբանանի քաղաքացիների, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գործել:
Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները Ռուսաստանում, Աֆղանստանում և Սիրիայում ակտիվ մասնակցություն են ունենում ահաբեկչական և ծայրահեղական գործողություններում:
Վերջին ժամանակներս ԶԼՄ-ները տեղեկցանում են Սիրիայում մի շարք ադրբեջանցի ահաբեկիչների մահվան մասին: Ապրիլի սկզբին թուրքական կայքերը տեղեկացրին, որ Սիրիայում արդեն իսկ 30 ադրբեջանցի ահաբեկիչ է մահացել: Ըստ ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի` Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում կռվում են ավելի քան 300 բնիկ ադրբեջանցի իսլամիստներ: Ընդ որում `ըստ Յունուսի և «Ֆակտխեբեր» պորտալի տվյալների` այնտեղ կռվում է ավելի քան 100 ադրբեջանցի ահաբեկիչներ: Ադրբեջանցի ահաբեկիչները համացանցում մի տեսահոլովակ են տեղադրել, որտեղ «ջիհադի» կոչ են անում:
Նշենք, որ 2011թ.- ի հունվարի 31-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները հանդես էին եկել հայատարարությամբ, որտեղ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության սպառանալիքի առկայության մասին: Ադրբեջանը նաև հայտնվել էր այն 9 երկրների ցուցակում, որոնք Իսրայելը իր քաղաքացիներին խորհորդ չի տալիս այցելել, քանի որ այնտեղ ահաբեկչության զոհ դառնալու վտանգ կա:
2011թ.-ի փետրվարին ահաբեկչական գործողությունների սպառնալիքների առկայության պատճառով Իսրայելի դեսպանատունը դադարեցրել էր իր գործունեությունը Բաքվում: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ահաբեկչության դեմ պայքարող շտաբը, որը գործում է Իսրայելի վարչապետի գրասենյակի ներքո, նախազգուշացում էր ուղղարկել այն մասին, որ շիական շարժում Հեզբոլահը մտադրված է հարձակումներ իրականացնել Իսրայելի քաղաքացիների վրա, և խորհուրդ էր տվել այդ երկրի քաղաքացիներին չայցելել մի քանի երկիր` կապված ազդեցիկ զինյալների Իմադ Մուրնիեի և Աբասա Ալ –Մուսաֆի մահվան տարելիցի հետ:
2012թ.-ի փետրվարին Իսրայելի քաղաքացիական ծառայողներին արգելվել էր ԱՊՀ հարավային հանրապետություններ, այդ թվում Ադրբեջան այցելություններ կատարելը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում