Կառավարությունը հաստատեց «Միասնական քննչական կոմիտե»-ի մասին օրենքի նախագիծը
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կամրապնդվի քննչական մարմինների անկախությունը, կմեծանա քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը և հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարությունում և ՀՀ ոստիկանությունում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ քննչական կոմիտեին վերապահվելու է «Քրեական դատավարության» օրենսգրքով նախատեսված հոդվածներով քրեական նախաքննություն իրականացնելու լիազորությունը: Այս պահի դրույթամբ ՀՀ-ում նախաքննություն իրականացնում են 5 մարմիններ` Ոստիկանությունը, Պաշտպանության նախարարությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն:
Նշվեց նաև, որ կոմիտեի նախագահը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից` վարչապետի առաջարկությամբ:
Նախորդիվ`
«Սա առաջին քայլն է». Ա. Հովսեփյանը` միասնական քննչական կոմիտեում ՊԵԿ քննչական ծառայության չընդգրկվելու մասին
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում