Կարեն Բեքարյան. Նազարբաևի հայտարարությունը դեկլարատիվ բնույթ է կրում և ռևերանս է
«Նազարբաևի հայտարարությանը մեր արձագանքները պետք է լինեն հնարավորինս զուսպ: Ղազախստանի կողմից ցանկությունը, հայտարարությունը կամ նման մոտեցումը Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների հետ շահերի համադրության առումով այդքան էլ բնական չի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը համագործակցում է Ղազախստանի հետ ոչ միայն Մաքսային միության շրջանակներում, այլ նաև ՀԱՊԿ-ի»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ ղարաբաղյան հարցի հետ կապված Մաքսային միության սահմանների հստակեցման հարցին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի գործընկերները պետք է հաշվի առնեն միմյանց շահերը:
«Ղազախստանը սուվերեն երկիր է և իր գործառույթների, գործողությունների մասով իր այլ գործընկերների հետ հարաբերություններում փորձում է ցույց տալ իր դերը, նշանակությունը»,-նշեց Կ. Բեքարյանը:
Նրա խոսքերով, այդ հայտարարությունը կրկին անգամ հիշեցնում է այն մասին, որ պետք է ՀԱՊԿ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում ՀՀ-ի դիվանագիտական խողովակները նմանատիպ հարցերի հետ կապված ուշադիր լինեն:
«Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը քաղաքականացված հայտարարություն էր կամ ռևերանս, ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում և ոչ ավելին»,-նշեց Կ.Բեքարյանը:
Նա նշեց, որ մեկ օր առաջ Մաքսային միության ներքո միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր այն մասին, որ փաստաթղթերը ստորագրվել են և փաստաթղթերի ստորագրմանը զուգահեռ կամ դրանից հետո ղազախական կողմից որևէ վերապահումների վերաբերյալ փաստաթուղթ չի եղել:
Կ. Բեքարյանի խոսքերով, աշխատանքները սկսելուց մինչև աշխատանքների ավարտը հայկական կողմը տարել է բավականին մեծ աշխատանք, այսինքն, սկզբից առկա էր Նազարբաևի հայտարարությունը, ինչից հետո ամրագրվել է այն փաստը, ինչի մասին հայտարարել է Վալովան:
«Սա նշանանակում է, որ այդ իրադարձությունների արանքում եղել է կուլիսային աշխատանք»,-նշեց Կ. Բեքարյանը:
Նա հավելեց, որ ի դեմս Մաքսային միության գոյություն ունի տնտեսական միավորում, տնտեսական հարցերով զբաղվող մարմին և այն ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել կամ առնչվել ղարաբաղյան գործընթացի հետ:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով. նա նախևառաջ պահանջում է բացատրել Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված Մաքսային միության սահմանի հարցը:
Կարդացեք նաև`
Լ. Շիրինյան. Նազարբաևի հայտարարությունը դեմքը փրկելու միջոց է
Պուտին. Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզ»-ը հաստատվեց
Վ.Պուտին. Կարծում եմ` այսօր կարող ենք հաստատել «ճանապարհային քարտեզը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա