2013թ. միջազգային կազմակերպությունների անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

 2013թ.-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար կարևոր նշանակություն ունեցավ ուղղակի բանակցությունների վերսկսման առումով: Դրան զուգահեռ ակտիվացան գործընթացին վերաբերող միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու արձագանքները:

Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հայտարարությունները 2013-ին տարբեր էին և կողմերի ընկալումների իմաստով՝ ոչ միարժեք: Միջազգային կազմակերպությունները մեծամասամբ կոչ էին անում կողմերին ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և իրենց աջակցությունն էին հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Սակայն, եղան նաև այնպիսի հայտարարություններ, որոնց կառուցողականությունն ու դրական ազդեցությունը բանակցությունների, կամ առնվազն բանակցային ֆոնի վրա կասկած են հարուցում:

Ռազմա-քաղաքական կազմակերպություններն իրենց հայտարարություններում կարևորեցին հակամարտության խաղաղ կարգավորումը: Այսպես, մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստ, որի ամփոփիչ հայտարարությամբ վերահաստատելով հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն՝ ընդգծվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա։

Հոկտեմբերի 18-ին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ նշեց, որ ՆԱՏՕ-ն ոչ մի ներգրավածություն չունի ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում և աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: «Մենք համագործակցում ենք և՜ Հայաստանի, և՜ Ադրբեջանի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ մենք շեշտում ենք ղարաբաղյան խնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման հարցը»,-նշել է Ապատուրայը: «Այս տարածաշրջանի բոլոր երկրները տնտեսական, քաղաքական մեծ օգուտներ կստանան այս հակամարտության կարգավորումից հետո»,-ասել է նա:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություն է ընդունվել նաև ԵԽԽՎ Մշտական կոմիտեի կողմից, մայիսի 31-ին վերջինս լիակատար աջակացություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա։ Վեհաժողովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել ԵԽ Նախարարների կոմիտեում իրենց նախագահության ընձեռած հնարավորությունը՝ խթանելու հաշտեցումն այս երկու անդամ երկրների և նրանց բնակչության միջև, ինչպես նաև ակտիվացնելու ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման որոնումը։ Վեհաժողովը պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական դիվանագիտության միջոցով անել իրենից կախված ամեն բան երկու անդամ երկրների խորհրդարանականների միջև երկխոսությունը միջնորդելու և վստահության մթնոլորտ հաստատելու համար։

Եվրաինտեգրման գործընթացի և տարածաշրջանային կայունության տեսակետից՝ Ղարաբաղյան կարգավորումը մշտապես ընդգրկվում է նաև հակամարտության կողմերի հետ ԵՄ երկխոսության օրակարգում: Այս տարի հարցին անդրադարձ է կատարվել Եվրոպական հանձնաժողովի ՝ Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին վերաբերող ամենամյա հերթական զեկույցներում, որտեղ ղարաբաղյան հակամարտությունը դիտարվել է որպես դրանում ներգրավված երկրների զարգացման աճի խոչընդոտ և տարածաշրջանում անկայունության տարածման աղբյուր: Հայաստանի և Ադրբեջանի 2012 թ.-ի առաջընթացին վերաբերող զեկույցներում ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է ակտիվացնել ջանքերը համաձայնության գալու համար Մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ Մինսկի Խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ստանձնած պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև ապահովել ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ:

Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած ԱլԳ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում, որտեղ մասնավորապես նշվում է. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ամրապնդված դերը հակամարտությունների կարգավորման և վստահության կառուցման շրջանակներում կամ արդեն իսկ գոյություն ունեցող համաձայնեցված ձևաչափերին և գործընթացներին օժանդակելիս, ներառյալ հնարավորության դեպքում ներկա գտնվելու միջոցով: Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ կարգավորել հակամարտությունները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքներին հիման վրա: Նրանք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ վերջերս Վիեննայում կայացած հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նախագահների համաձայնությունն՝ առաջ մղելու բանակցությունները դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում»:

Հակամարտության կարգավորման ու նախագահների հանդիպման կարևորության թեզը շեշտվել է նաև Վիլնյուսյան ԱլԳ գագաթաժողովից հետո ՀՀ-ԵՄ, ինչպես նաև առանձին Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհուրդների նիստերի ժամանակ: Այստեղ ընդգծվեց նաև ստատուս-քվոյի անընդունելի լինելն ու ԵՄ պատրաստակամությունը միջնորդություն ցուցաբերել հասարակությունների միջև իրականացվող խաղաղաշինական գործողություններում: Երկու նիստերի արդյունքում ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրություններում ներառված է մասնավորապես հետևյալ հայտարարությունը. «Համագործակցության խորհուրդը դիտարկել է ԼՂ հակամարատության կարգավորման առաջընթացը։ ԵՄ-ն վերահաստատել է, որ ստատուս-քվոն անընդունելի է և որ հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնային գերակայություն։ ԵՄ-ն ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին վերջին հանդիպումը Վիեննայում և նախագահների համաձայնությունն առաջ մղել բանակցությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Երկու կողմերը վերահաստատեցին իրենց աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին։ ԵՄ-ն հաստատեց իր պատրաստակամությունը հետագա աջակցություն ցուցաբերել և լրացնել այս ջանքերը խաղաղաշինական գործողությունների միջնորդման միջոցով։ ԵՄ-ն նաև մտահոգություն հայտնեց վերջին միջադեպերի կապակցությամբ և կոչ արեց կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են մեծացնել լարվածություն ու ազդել բանակցությունների վրա»։

ԵԱՀԿ-ն, որպես կարգավորման գործընթացում միջնորդական առաքելությամբ հանդես եկող կառույց՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ամեն տարի դեկտեմբերին տեղի ունեցող Նախարարների խորհրդի ամփոփիչ հայտարարարությունում մշտապես անդրադառնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին և դրա զարգացումներին: Այս տարի ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն առանձնացավ նաև դրա շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ համատեղ հայտարարության ընդունմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին: Դրան հաջորդեց ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ դեկտեմբերի 6-ին արված հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարները ողջունում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2013թ. դեկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը և նրանց համաձայնությունը շարունակել աշխատանքը ԼՂ հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ արդեն ձեռք բերվածի հիման վրա: Ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը և հույս են հայտնում, որ գալիք հանդիպումներն առաջ կմղեն խաղաղ գածընթացը; քաջալերում են կողմերին քննարկել միջոցառումները, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում»,-ասված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների հայտարարությունում:

Քաղաքական ենթատեքստ ենթադրող փոփոխություն է տեղի ունեցել նաև ԱՄՆ Պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների ամենամյա զեկույցի ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հատվածում. ի տարբերություն նախորդ տարիների զեկույցների, «էթնիկ հայ անջատողականներ» բառակապակցության փոխարեն նշված է պարզապես «անջատողականներ», «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունից հանվել է Ադրբեջան բառը, և նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդական ջանքերի առարկա», ինչը նախորդ զեկույցներում չի եղել:

Իր ոչ կառուցողական բնույթով հատկապես առանձնացավ 2013թ-ի հոկտեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որում նշվում է, որ «Արևելյան գործընկերության մի երկրի կողմից մյուսի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության ֆունդամենտալ սկբունքներն ու նկրտումները։ Վերահաստատում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի 1993թ. ՄԱԿ Անվտագության խորհրդի 822, 853, 874 և 884 բանաձևերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին, որոնք արտացոլված են 2009թ. հուլիսի 10-ի Լ՛Ակվիլայի համատեղ հայտարարությունում»։ Բացի այդ, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրերի կնքումը պետք է կապված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Վերահատատվում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը։

Ադրբեջանի իրականացրած լոբբինգի ներքո ադրբեջանական դիրքորոշումը պաշտպանող հայտարարություն է ընդունվել նաև Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ամենամյա հանդիպման ընթացքում, որով քննադատվել է Ադբեջանի տարածքների այսպես կոչված «օկուպացիան», կոչ արվել լուծել հակամարտությունն Ադրբեջանի սուվերենության, տարածաքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքների հիման վրա։

Միջազգային հանրության կողմից ընկալումների համատեքստում բավական ուշագրավ է նաև ԼՂՀ ճանաչող նահանգների և միջմարզային կապերի հաստատման ակտիվացումը։ 2013-ի ընթացքում ԼՂՀ անկախությունը ճանաչվեց ԱՄՆ Մեն նահանգի, Լուիզիանայի նահանգի Սենատների, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհրդի, Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդի կողմից։ Բացի այդ, քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման հռչակագիր է կնքվել Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև, բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև: Այս տարվա ընթացքում նաև Լիտվայի Սեյմասում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ։

Միջազգային կազմակերպությունների հայտարարությունների վրա զգալի ազդեցություն է ունեցել, բնականաբար, բանակցային գործընթացի վերսկսումն ու դրական դինամիկայի առկայության վերաբերյալ համանախագահների և կողմերի նախագահների հայտարարությունները: Հատկապես ուշագրավ են արդեն իսկ համաձայնեցվածի հիման վրա առաջ շարժվելու կոչերն ու բանակցային գործընթացում ուղղակի միջնորդություն չունեցող կազմակերպությունների պատրասկամությունը՝ լրացուցիչ հարթակներ տրամադրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների շփումների համար:

Աննա Կարապետյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}