Հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 15%-ով` հասնելով 36 հազար դրամի
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում միջին կենսաթոշակը կբարձրանա 15 տոկոսով: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, միջին աշխատանքային կենսաթոշակը 31 հազար դրամից կբարձրացվի 36 հազարի:
Կառավարությունը հաստատեց կենսաթոշակի հիմնական չափը 14 հազար դրամ: Առաջին տասնամյակում ամեն տարվա համար աշխատանքային ստաժը կկազմի 700 դրամ, իսկ դրանից հետո յուրանքաչյուր տարին՝ 450 դրամ:
Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից: