Երևանում ցուրտ եղանակը մինչև ամանոր կպահպանվի
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 26-30-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձույն: Այսօր ցերեկը սպասվում է -12, գիշերը` -15: Ըստ Հայպետհիդրոմետի, մինչև դեկտեմբերի 30-ը 0-ից ցածր այս ջերմաստիճանը կպահպանվի:
Երևանի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.70C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1939 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.20C