Սիրիան և Ռուսաստանը նավթային հանքավայրերի հետազոտման պայմանագիր են կնքել
Դամասկոսը նավթագազային խոշոր համաձայնագիր է ստորագրել ռուսական «Союзнефтегаз» ընկերության հետ, որով թույլ է տալիս Սիրիայի ծովային տարածքում առաջին անգամ հորատել, ուսումնասիրել նավթի և գազի պաշարները: Այս մասին հայտնում է RT-ն:
«Союзнефтегаз»-ը կատարելու է երկրաբանական հետազոտություն, ստեղծելու է ստորջրյա հանքավայրերի մշակման ենթակառույցները, ինչպես նաև պատրաստելու է Սիրիայի նավթարդյունահանման գլխավորի կենտրոնի անձնակազմին:
Հորատման համար վայրեր փնտրելիս հետազոտվելու է 2190 քառ. կմ մակերեսով ջրային տարածքը: Ծախսերը (մոտ 90 մլն դոլար) իր վրա է վերցնում ռուսական կողմը:
Սիրիայի նավթային արդյունաբերության նախարար Սուլեյման Աբբասը հայտարարել է, որ համաձայնագրի ժամկետը 25 տարի է, և շելֆային հանքի արդյունահանումն իրականացվելու է մի քանի փուլով:
Սիրիայի շելֆի №2 բլոկը, որտեղ մտադիր են աշխատանքներն իրականացնել, գտնվում է Տարտուս և Բանիաս քաղաքների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում