Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ ուսանողները հայհոյել են լրագրողներին (տեսանյութ)
Այսօր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ ուսանողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. Բուհի ուսանողների մեծ մասը հավաքվել են դասասենյակի դռան առջև, պատ են կազմել ու թույլ չեն տվել լրագրողներին լուսա և տեսանկարահանումներ կատարել:
Երբ լրագրողները փորձել են «կոտրել» երիտասարդների պատը և գնալ առաջ, նրանց միջև առաջացել է քաշքշոց, և անգամ հնչել են հայհոյանքներ լրագրողների հասցեին:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարք է համարվում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան