Թուրքիայի կառավարությունը փոխվել է, հայտնի է նոր կազմը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ կառավարությունում կատարվել է 10 փոփոխություն:
«Պրես թուրք» լրատվական կայքը ներկայացրել է փոփոխությունների ցուցակը.
1. Վարչապետի օգնական՝ Էմրուլլահ Իշլեր (Բեքիր Բոզդաղի փոխարեն):
2. Արդարադատության նախարար՝ Բեքիր Բոզդաղ (Սադուլլահ Էրգինի փոխարեն):
3. Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար՝ Այշենուր Իսնալ (Ֆաթմա Շահինի փոխարեն):
4. Եվրամիության հարցերով նախարար՝ Մևլութ Չվուշօղլու (Էգեմեն Բաղըշի փոխարեն):
5. Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի (հրաժարական տված Զաֆեր Չաղլայանի փոխարեն)
6. Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքիր Ըշըք (Նիհաթ Էրգյունի փոխարեն):
7. Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար ՝ Իդրիս Գյուլ Յուջե (հրաժարական տված Էրդողան Բայրաքդարի փոխարեն)
8. Ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա (հրաժարական տված Մուամմեր Գյուլերի փոխարեն):
9. Երիտասարդության և սպորտի նախարար՝ Ակիֆ Չաղաթայ Քըլըչ (Սուաթ Քըլըչի փոխարեն):
10. Կապի և տեղեկատվության նախարար՝ Լութֆու Էլվան (Բինալի Յըլդըրըմի փոխարեն):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում հակակոռուպցիոն խոշոր օպերացիա էր իրականացվել, որի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Սկանդալի պատճառով հրաժարական են տվել երկրի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը: Շրջանառվում է տեսակետ, որ Թուրքիայի ներկառավարական ճգնաժամը կապված է Էրդողանի և գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջև ծագած հակամարտության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա