Երևանում տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից չի թանկանա
Հունվարի 1-ից Երևանում տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա: Այս մասին ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի ընթացող նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը:
Նա նշեց, որ դեռևս պատրաստ չեն քաղաքապետարանի պատվերով իրականացվող ուսումնասիրության արդյունքները ու պարզ չէ, թե մեկ ուղևորի ծախսը որքան է կազմում: Վ. Նիկոյանի խոսքով, ուղևորահոսքի վերջնական թիվը պարզ կլինի հունվարի վերջին:
«Քննարկում ակնակալվում է հունվարի վերջ, փետրվարի սկզբին, որտեղ կդրվի արդեն ինքնարժեքի խնդիրը»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա, ուսումնասիրության արդյունքների հիման վրա կպատրաստեն առաջարկությունների փաթեթի առաջին մասը:
Նա համոզմունք հայտնեց, որ հետազոտության արդյունքները վիճարկման կամ շահարկման առարկա չեն լինի:
Նշենք, որ սա հանձնաժողովի 3-րդ նիստն է: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրել է սեպտեմբերին:
Նախորդող հրապարակումներ՝
Քվեարկությամբ հաստատել է Երևանում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը
«Плевать хотел». Հանձնաժողովի անդամի արձագանքը` տրանսպորտի թանկացման ծախսային հաշվարկի վերաբերյալ
Քաղաքապետարանի «մաթեմատիկան» ու մաթեմատիկան
Ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովը ստեղծվեց. Հայտնի է կազմը