Ադրբեջանում Ղարաբաղի վետերանները բողոքում են չնչին նպաստներից և անօրինականություններից
«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հանրային ասոցիացիայի ղեկավար Էթիմադ Ասադովը դիմել է Ադրբեջանի նախագահին` խնդրանքով, որ նա «կանխի ղարաբաղյան պատերազմի վետերանների նկատմամբ իրականացվող բյուրոկրատական կամայականությունները»: Այդ մասին ասվում է ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքում տեղադրված հոդվածում:
Ըստ Ասադովի` Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի վետերաններին տրվող նպաստները շատ չնչին են, և նրանք հաճախ են բախվում անօրինականությունների հետ:
«Պարոն նախագահ, պատգամավոր Սատար Մեհբալիևը, քաղաքացիների խնդիրները լուծելու փոխարեն, հաշմանդամից խլում է նրա եկամուտի վերջին աղբյուրը `դրդելով նրան ինքնահրկիզման», - ասել է Ասադովը:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանադամ Զաուր Հասանովը ինքն իրեն այրել էր, որպես բողոքի ակցիա Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Սատար Մեհբալիևի դեմ` իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար:
«Հեյդար Ալիևի հրամանով ինձ ափամերձ գոտում հողատարծք էին տրամադրել: 2010 թ.-ին Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիան ինձ դատի տվեց և ըստ դատարանի որոշման` ինձնից վերցրեց իմ հողատարածքը: Մի փոքր կառույց կար այդ տարածքի վրա: Այն իմ եկամտի միակ աղբյուրն էր: Ես իմ տունը գրավ էի դրել, այդ կառույցում ներդրումներ անելու համար: Խորհրդարանի պատգամավոր և արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Սատար Մեհբալիևը խլեց այն ինձնից»,- հայտարարել էր Հասանովը ինքնահրկիզումից առաջ:
Այս դեպքի հետ կապված դեկտեմբերի 26-ին Բաքվում ղարաբաղյան պատերազմի վետերանների կողմից բողոքի ակցիա է անցկացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին