Թուրքիայի վարչապետ Էրդողանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը
Թուրքիայում դեկտեմբերի 17-ի իրականացված «մեծ կաշառք» ոստիկանական հատուկ գործողության արդյունքում սկսված հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Այժմ այդ գործը վարող դատախազ Մուամմեր Աքքըշը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշում է կայացրել:
Թուրքական «Ռադիքալ» թերթի հրապարակումը վկայակոչող Ermenihaber.am-ի հաղորդած տեղեկության համաձայն` դատախազն արդեն Ստամբուլի ոստիկանություն է ուղարկել Բիլալ Էրդողանին հարցաքննության կանչելու ծանուցագիրը, որտեղ նշված է 2014 թվականի հունվարի 2-ին Բիլալ Էրդողանի` Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայանալու անհրաժեշտության մասին: Ծանուցման մեջ նշվում է, որ նշված ամսաթվին չներկայանալու դեպքում, քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, Բիլալ Էրդողանը բերման կենթարկվի:
Ինչպես նշված է ծանուցման մեջ, Բիլալ Էրդողանին հարցաքննության կանչելու պատճառը շահույթ հեդապնդող հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան անդամակցելու վերաբերյալ նրա կողմից արված կասկածելի արտահայտություններն են:
Հիշեցնենք, որ Պակիստանից վերադառնալիս վարչապետ Էրդողանը ինքնաթիռում զրուցել էր «Սաբահ» թերթի թղթակցի հետ՝ ներկայացնելով իր կարծիքը հակակոռուպցիոն օպերացիայի վերաբերյալ: Ըստ Էրդողանի՝ այդ ամենի հետևում կանգնած են ինչ-որ ուժեր, որոնք ուզում են իր որդու անունն արատավորելու միջոցով վնաս հասցնել իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում