Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանում պարգևատրել է տարվա լավագույն սպորտսմեններին
Երեկ Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» հանդիսությունների տանը մեծարում էր տարվա լավագույն սպորտսմեններին: ՀԱՕԿ-ը մարզական լրագրողների ճանաչած լավագույններին նվերներ հանձնեց: Ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ով վերջերս շատ քիչ տեղերում է երևում:
«Այս արարողությունը, բնականաբար, կազմակերպվում է ի հեճուկս սպորտի և երիտասարդության նախարարությանը` որպես նրանց մրցանակաբաշխության այլընտրանք: Մեր սպորտ չունեցող երկրում, տարվա լավագույն սպորտսմենների երկու այլընտրանքային ցուցակ է կազմվում և պարգևատրողները բոյկոտում են մեկը մյուսի միջոցառումը»,-մեկնաբանել է «Հրապարակ»-ը: