ՌԴ-ում ԻԻՀ դեսպան. Իրանը հարգում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը
«Իրանը ցանկություն ունի ապագայում համագործակել Մաքսային միության հետ»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՌԴ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպան Մեհդի Սանային:
Իրանի դեսպանը , անդրադառնալով Մաքսային միության ընդլայնման գործընթացին, մասնավորապես նշել է. «Թեհրանը հարգում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը և որպես հարևան հույս է հայտնում, որ այդ կառուցը միայն հաջողություն կունենա»:
Դեսպան Սանային, անդրադառնալով Իրանի՝ ՄՄ-ին անդամակցելու հավանականությանը, նշել է. «Անկասկած մեր երկիրը ապագայում կհամագործակցի ՄՄ-ի հետ: Ներկայում Թեհրանում այդ կառույցի հետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ մի քանի նախագծեր են մշակվում: Իրանը ներկայում Մաքսային միությանը միանալու մասին որոշում չի կայացրել, սակայն պատրաստ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ էլ համագործակցել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան