ՀԱԿ-ի հետ կապերը խզած Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը սկսե՞լ են մասնակցել կուսակցության նիստերին
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը 2013թ. ավարտում է մեկ լուրջ ձեռքբերմամբ. այն կրկին միավորված է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, որ տարաձայնությունների պատճառով տևական ժամանակ խզել էին իրենց կապը խմբակցության հետ, սկսել են մասնակցել ՀԱԿ նիստերին ու ակտիվ համագործակցել իրենց գործընկերների հետ: Երեկ էլ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության տարեվերջյան ամփոփիչ նիստը: Կոնգրեսի 7 պատգամավորները միասին ստորագրել ու շրջանառության մեջ են դրել «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով առաջարկում են բացառել ԶՈւ ներգրավվածությունը արտակարգ դրության ժամանակ: