ԼՂՀ Գլխավոր դատախազն ու ՎՊ նախագահը վերանշանակվել են
ԼՂՀ ԱԺ նստաշրջանի ընթացքում, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հաղորդել է, որ Ազգային ժողովում ստացվել են պետության ղեկավարի նամակները՝ ԼՂՀ գլխավոր դատախազ և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու համար համապատասխան թեկնածությունների առաջարկությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Առաջարկությունները նիստում լիազորված էր ներկայացնել ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արաիկ Լազարյանը, հաղորդելով, որ պետության ղեկավարի կողմից նշված պաշտոններում նշանակելու համար առաջարկվում են, համապատասխանաբար, Արշավիր Ղարամյանի և Արթուր Մոսիյանի թեկնածությունները, ում այդ պաշտոններում գործունեության սահմանված ժամկետներն ավարտվել են դեկտեմբերի այս օրերին։
Տեղի ունեցան փակ գաղտնի քվեարկություններ, որոնց արդյունքներով Արշավիր Սուրենի Ղարամյանը, ձայների 31 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, նշանակվեց ԼՂՀ գլխավոր դատախազ, Արթուր Արմենի Մոսիյանը, ձայների 29 կողմ, 2 դեմ (և 1 անվավեր քվեաթերթիկ) հարաբերակցությամբ, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ»,- այս մասին նշված է տարածված հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա