Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
«Մաքսային միության երկրները մաքսատուրքերը գանձում են սահմանի վրա, սակայն պարտադիր չէ, որ դրանք վերաբերեն կոնկրետ այդ երկրին: Բայց քանի որ միասնական տարածք է, ապա ենթադրենք, որ ռուսական որևէ մի ձեռնարկություն Պարսկաստանից ապրանք է տեղափոխում Ռուսաստան: Եթե այդ ապրանքը մաքսազերծվում է Մեղրիի մեր մաքսակետում, ապա այդ գումարը հայտնվում է միասնական կաթսայի մեջ: Հետագայում այդ միասնական կաթսայից որակի բանաձևով որոշվում, թե այդ հավաքագրված գումարի որ մասն է հայտնվելու Հայաստանի պետական բյուջեում, որ մասը՝ Ռուսաստանի, Ղազախսատանի և Բելառուսի»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է կիսվելու այսպես կոչված «մաքսային տորթը» և Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի այս հարցում, նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով, Մաքսային միության ընդհանուր բյուջեի բաշխման տրամաբանությունը հետևյալն է. հիմք է ընդունվում 2007-2008թթ վիճակագրությունը, թե այդ երկրները ինչքան ապրանքներ են ներկրել երրորդ երկրներից,և այդ վիճակագրությունն, ըստ վարչապետի, միասնական մեթոդաբանությամբ գոյություն ունի:
«Երկրորդ ցուցանիշն այն է, թե այդ ապրանքների գծով ինչքան մաքսատուրքեր են վճարել տնտեսվարող սուբյեկտները:Եվ այդ տեսակարար կշռով էլ հետագայում գումարները փոխանցվում են ՀՀ պետական բյուջե»,- ասաց Տ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում