Տիգրան Սարգսյան. «Երկրի ղեկավարը մեր առջև ավելի բարձր քաղաքական թիրախներ է դրել»
«Այս հարցը շատ է քննարկվում լրատվադաշտում և արժանանում տարբեր քաղաքական գնահատականների: Կարծում եմ, ՀՀ նախագահն է տվել այս հարցի հստակ պատասխանը՝մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ: Դրա նպատակը կայանում է նրանում, որպեսզի կառավարության անդամները առավելագույնը անեն տնտեսական աճ ապահովելու գործում»-այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ նախագահի ՝ կառավարության կողմից 7%-ոց տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարության հրաժարականի վերաբերյալ հայտարարությանը ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ այն ցուցանիշներում, որոնք ներկայացվել են ԱԺ-ին փոքր ինչ շեղում կա քաղաքական թիրախից:
«Մեր թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի բարձր քաղաքական թիրախներ և մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր ու ներկայացնենք հաշվետվություն, թե որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են այդ ցուցանիշների ապահովման վրա: Մենք այդ ցուցանիշները կներկայացնենք նաև հանրությանը»,-նշեց ՀՀ վարչապետը:
Տ. Սարգսյանը ասաց, որ ներկայացվելու են այն ոլորտները, որտեղ առկա են բարձր ցուցանիշներ և այն ոլորտները, որտեղ դեռևս առկա են խնդիրները:
«Մենք ձեզ հետ կքննարկենք այն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, որոնք խանգարում են կառավարությանը ապահովել ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ»,-հավելեց Տ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում