Վարչապետը` Նազարբաևին Սերժ Սարգսյանի տված պատասխանի մասին
«Ղարաբաղի թեման քննարկվել է Մաքսային միությանը անդամակցելու կոնտեքստում: Ղազախստանի նախագահը այս հարցը հնչեցրել է և ստացել ՀՀ նախագահի հստակ պատասխանը, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետեր չկան և չեն լինելու: Դրանից հետո Ղազախստանի նախագահը ստորագրել է այն հուշագիրը, որով հավանության է արժանացել Հայաստանի ցանկությունը անդամակցել Մաքսային միությանը»,- այսօր Մատենադարանում լրագրողների հետ տարեկան ամփոփիչ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետեր դնելու հարցը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարությունից հետո, նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ Ղազախստանի նախագահի հայտարարությունից հետո թեմայի շուրջ խոսակցությունը շարունակվել է, և չնայած դրան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանը միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզին»:
«Մեր համոզմունքն է, որ քաղաքական խնդիրները չի կարելի տեղափոխել Մաքսային միությանը անդամակցելու դաշտ: Եվրասիական հանձնաժողովի նախագահը՝ Տատյանա Վալովայան նույնպես նշել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը տնտեսական գործառույթ է, և «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որ հաստատվել է Ղազախստանի կողմից, հանձնաժողովը գրավոր առարկություններ չունի»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հավելեց, որ Արցախի թեման քննարկման առարկա չի եղել ո՛չ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու, ո՛չ Եվրամիության հետ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների, ո՛չ էլ ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման ժամանակ:
«Մաքսային միությունն այդ առումով բացառություն չի լինելու: Լեռնային Ղարաբաղի հարցը խոչընդոտ չի կարող լինել»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:
Նախորդիվ`
Տիգրան Սարգսյան. Թուրքիայի կողմից կառուցվող ջրամբարները նվազեցնելու են Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները
Որոտանի ՀԷԿ-ի շուրջ բանակցությունները տրամաբանությամբ չեն տարբերվում գազի շուրջ բանակցություններից. Տիգրան Սարգսյան
«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»
Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի մատակարարման պայմանագրերի և իրանական գազի մասին
Տիգրան Սարգսյան. Աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է և կրթությունը
Վարչապետ. 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում