«Associated Press»-ը տարվա մարզիկ է ճանաչել Լեբրոն Ջեյմսին
«Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել «Associated Press»-ի վարկածով: Ջեյմսը պատմության մեջ երրորդ բասկետբոլիստն է, ով արժանացել է այդ կոչմանը: Ավելի վաղ այդ մրցանակն ստացել են Մայքլ Ջորդանն ու Լարրի Բերդը:
«Ձգտում եմ ավելին լինել, քան սոսկ բասկետբոլիստն է: Հավատում եմ, որ իմ կոչումն ավելին է: Կարող եմ ոգևորել մարդկանց: Եթե հաջողվում է շատ երեխաների ստիպել` նայելու ինձ ու օրինակ վերցնելու, լինելու առաջատար, սուպերհերոս… դա շատ կարևոր է: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա չեմ կարծում, որ ես սկզբունքորեն շատ եմ փոխվել»,- Լեբրոնի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում