Տարվա ամփոփում. Սիրիան 2013 թվականին

 2013 թվականը բավականին ծանր և դաժան տարի էր Սիրիայի և իր ժողովրդի համար: Քաղաքացիական պատերազմը նոր փուլ թևակոխեց` վերածվելով իշխանություն-ընդդիմություն-իսլամիստներ եռակողմ պատերազմի: Կրկնակի աճեց զոհերի, փախստականների և ներքին տեսահանվածների թիվը, իսկ երկիրը գրեթե վերածվեց ավերակների: Սիրիայի հարցը ողջ 2013 թվականին չէր իջնում օրակարգից: Սպասելիքներ կան, որ դրանց որոշակի արդյունք կտան գալիք տարում` հաշվի առնելով, որ թե միջազգային և տարածաշրջանային դերակատարները, թե հակամարտող կողմերը ի վերջո համաձայնվել են գալիք տարվա սկզբին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Պատերազմի ընթացքը, կողմերի հաջողությունները

Ողջ տարվա ընթացքում պատերազմն ընթանում է փոփոխական հաջողություններով. ժամանակ առ ժամանակ տվյալ շրջանը հայտնվում էր մեկ կառավարական զորքերի, մեկ ընդդիմության կամ իսլամիստների ձեռքում:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկների օգնությամբ կառավարական զորքերը 2013 թվականին կարողացան իրենց վերահսկողոթյան տակ պահել երկրի հարավ-արևմտյան շրջանները, որոշ չափով նաև հյուսիսը, օրինակ Հալեպի մարզի մի մասը գտվում է կառավարության, մի մասը` չափավոր ընդդիմության, իսկ մյուսն էլ` իսլամիստների ձեռքում: Չափավոր ընդդիությունը հիմնականում գործում է կենտրոնական և հյուսիսային շրջաններում, իսկ իսլամիստները` երկրի հյուսիս-արևելյան շրջաննում: Վերջին շրջանում իսլամիստների ձեռքում է հայտնվել նաև Դամասկոսի 55 կմ հյուսիս գտնվող Մաալուլա գյուղաքաղաքը, որը բնակեցված է արամեերենով խոսող քրիստոնյաներով:

Պատերազմի հետևանքները

Ըստ 2012 թվականի ՄԱԿ տվյալների` զոհերի թիվը 2012 թվականի ավարտին կազմում էր մոտ 60.000, իսկ 2013 թվականին այդ ցուցանիշը հասել է 125.000-ի, կրկնապատկվել է նաև փախստականների և ներքին տեղահանվածների թվերը` հասնելով համապատասխանաբար 2.3 մլն-ի և 6.5 մլն-ի: Զոհերի և տուժածների թվում կան նաև շատ հայազգիներ: Զոհված հայերի թիվը հասնում է 70-ի, իսկ տուժածներինը` գերազանցում է 180-ը:
Այս տարին բարդ էր նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների համար: Հակամարտող կողմերի հետ բավականին երկար բանակցություններից հետո ի վերջո ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին և տարբեր ՀԿ-ներին հաջողվեց մուտք գործել ու մարդասիրական օգնությունը որոշ չափով տեղ հասցնել կարիքավորներին: Բացի այդ, ՄԱԿ-ը պարբերաբար դոնոր երկրներից գումար է հավաքում սիրիացի կարիքավորներին հասնելու համար: Այս տարվա հունիսին ՄԱԿ-ը հայտարարեց, որ իր գոյության ողջ ընթացքում հումանիտար կազմակերպություններից և դոնոր երկրներից ռեկորդային 5.2 մլրդ դոլար գումար է խնդրել, որն ուղղվելու է սիրիացիների կարիքները հոգալուն, սակայն դեկտեմբերին նշեց, որ հաջորդ տարվա համար անհրաժեշտ է 6.5 մլրդ դոլար: Ի դեպ, Սիրիայում վերջին 14 տարում առաջին անգամ արձանագրվեց պոլիոմիելիտի դեպք: Այն բռնկվել է Դեր Զոր նահանգում, իշխանությունների փոխացմամբ, հիվանդությունը իրենց հետ բերել էին պակիստանցի գրոհայինները:
Հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը նույնպես երաշխավորված չէ: Այսպես, տարվա սկզբին ապստամբները սկսեցին առևանգել լրագրողների, մարդասիրական կազմակերպությունների անդամների, ՄԱԿ խաղաղապահ առաքելության աշխատակիցների, ինչը ստիպեց որոշ երկրներին (Ավստրիա, Կանադա, Խորվաթիա և Ճապոնիա) իրենց զորքերը դուրս բերել Գոլանի բարձունքներից:

Քիմիական զենք

2013 թվականին Սիրիայում մահացու զարին գազի կիրառման դեպքեր են արձանագրվել: Հայտնի չէ, թե ով է կանգնած դրանց հետևում, սակայն դրանք խլել են հազարավոր մարդկանց կյանք: Փաստերը հաստատվել են նաև ՄԱԿ-ի փորձագետների կողմից, որոնք գրանցել են քիմիական հարձակման 5 դեպք` 2013 թվականի մարտին Խան Ալ-Ասալ գյուղում, ապրիլին Սարակեբ քաղաքում, օգոստոսին Դամասկոսի Ջոբար և Աշրաֆիյաթ Սահնայա արվարձաններում, իսկ օգոստոսին Արևելյան Ղուտա թաղամասում: Օգոստոսի դեպքերից հետո իրավիճակն այնքան էր սրվել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ օդային գործողություններ է սկսում Սիրիայի դեմ, սակայն ԱՄՆ կոնգրեսը հավանության չտվեց և հետաձգեց քվերակությունը, իսկ այս ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համաձայնության եկան Սիրիայի քիմիական զենքի հարցով: Այդ առաջարկն ընդունվեց նաև Սիրիայի իշխանությունների կողմից: Սիրիան համաձայնվեց հանձնել քիմիական զենքը, միանացավ «Քիմիական զենքի արգելման» կոնվենցիային և թույլ տվեց ՄԱԿ քիմիական զենքի գծով տեսուչներին մուտք գործել երկիր` փորձաքննություն անցկացնելու և զենքի դուրսբերման ու ոչնչացման աշխատանքներն իրականացնելու համար: Տարվա վերջ հստակեցվեց նաև քիմիական զենքի դուրս բերման ժամանակացույցը, ինչպես նաև դրանց ոչնչացման վայրը:

Ընդդիմության պառակտումը

Սիրիայի ընդդիմության շարքերն այս տարին պառակտվեցին: Նախ մարտի 24-ին հրաժարական տվեց Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Ահմեդ Մոազ Խատիբը, ում հուլիսի 6-ից փոխարինեց Ահմեդ Ալ-Ջարբան: Բացի այդ, ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ իր արևմտյան դաշնակիցներին ու Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին մեղադրում էր կողմնակալության և իրականության առջև աչք փակելու մեջ: Երկրում ակտիվացան նաև իսլամիստական և ջիհադիստական տարրերը` իրենց ձեռքը վերցնելով ընդդիմության պայքարը, զանգվածային կոտորածներ կազմակերպելով և շարիթական նորմերով մահապատժի ենթարկելով նույնիսկ չափավոր ընդդիմության անդամներին: Իսլամիստների ճնշման տակ նույնիսկ Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի պետ, Սիրիայի ազատ բանակի հրամանատարը Սալիմ Իդրիսը փախավ Թուրքիա, այնտեղից էլ Կատար:
Իսլամիստներն իրենց պայքարն ավելի «արդյունավետ» դարձնելու համար նոյեմբերին միավորվեցին` ստեղծելով «Իսլամական ճակատ» խմբավորումը: Սրան հետևեց նաև չափավոր ընդդիմության նմանատիպ քայլը: Սիրիայի զինված ընդդիմության 15 խմբավորում, այդ թվում և Սիրիայի ազատ բանակի գերագույն ռազմական խորհուրդը, միավորվեցին նոր «Սիրիայի ապստամբական ճակատ» անվան տակ` պայքարելու միաժամանկ և Բաշար Ասադի, և «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումների դեմ:

Պատմամշակութային արժեքների ոչնչացում

Պատերազմը իր հետևանքներ է թողել նաև Սիրիայի պատմամշակութային հուշակոթողների վրա, որոնք անխնա ավերվում են: Դրանիցը վեցը` Դամասկոսի հին քաղաքը (1979), Հալեպի հին քաղաքը (1986), Պալմիրայի հուշարձանները (1980), Բոսրայի հին քաղաքը (1980), Խաչակիրների Կրակ-դե-Շևալյե և Սալահ Ադ-Դին ամրոցները (2006), ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի հնագույն գյուղերը (2011) ընդգրկված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ այս տարվա հունիսից դրանք ներառվեցին վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում: Թատերաբեմում են հայտնվում նաև քրիստոնեական, այդ թվում և հայկական եկեղեցիները: Այսպես, սեպտեմբերին իսլամիստները հարձակվեցին Ռաքքա քաղաքի Հայ Կաթողիկե Նահատակաց եկեղեցու վրա և հանեցին խաչը, իսկ հոկտեմբերին իջեցրեցին Ռաքքա նահանգի Թել Աբյադ քաղաքում գտնվող հայ առաքելական Ս. Խաչ եկեղեցու խաչը և հրկիզեցին այն: Հրդեհի հետևանքով վնասվել է եկեղեցու ներքին հարդարանքը: Ավելի ուշ իսլամիստներն այն վերածել են իրենց գրասենյակի:
Միջազգային հանրության գործողությունները
Միջազգային հանրությունը այդպես էլ միասնական համաձայնության չի գալիս Սիրիայի հարցի վերաբերյալ: Սակայն վերջին շրջանում իսլամիստների կրտուկ ակտիվացումը և հաջողությունները նրանց ստիպեցինհետ քաշվել ընդդիմությանն օժանդակելուց: Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտնիան Սիրիայի հյուսիսում դադարեցրեցին ոչ մահացու-զենքերի մատակարարումը չափավոր ընդդիմությանը:
Միջազգային հանրության և սիրիացիների համար 2013 թվականի երևի թե ամենագլխավոր ձեռքբերումը Սիրիայում հարցով «Ժնև-2» համաժողովն է, որը նախաձեռնել էին ԱՄՆ-ը և Ռուսաստանը այս տարվա մայիսին: Ակնկալիքներ կան, որ 2014 թվականի հունվարի 22-ին առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Սիրիայի հակամարտող կողմերը:

Արմինե Բեյբության



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}