ՌԴ մշակույթի նախարարը «Օսկար»-ը որակել է՝ քաղաքականացված
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից անցկացվող ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը բնութագրել է՝ չափազանց քաղաքականացված: Այս մասին հայտարարել է նախարարը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:
Լրագրողները նրա կարծիքն են հարցրել, թե ինչու Ֆ. Բոնդարչուկի «Ստալինգրադ» կինոնկարը չի հայտնվել «Օսկարի» երկար ցուցակում, նախարարն էլ հայտարարել է, որ ինքը նախապես համոզված է եղել, որ ռուսական ժապավենը հաղթելու հնարավորություն չունի:
Նա Ֆ. Բանդարչուկի ֆիլմը համեմատալ է Նիկիտա Միխալկովի «Արևից նվաղածները 2» ֆիլմի հետ, որը ներկայացվել էր Կաննի կինոփառատոնում 2010 թվականին: Նա նշել է, որ ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսորին 15 րոպե ծափահարում էին և բոլորը կարծում էին, որ ֆիլմն արժանանալու է «Ոսկե արմավենու», բայց դա տեղի չունեցավ: Նախարարի կարծիքով, դա այն պատճառով է, որ Միխալկովի ֆիլմը ներկայացնում էր ռուսական ոգու մեծությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում