Զ.Փոստանջյան. Այս պահին մենք խնդիր չունենք Սահմանադրական դատարան դիմելու
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ամփոփեց անցնող տարին: Հատկապես վերջին իրադարձությունները վերլուծելով տիկին Փոստանջյանը նկատեց, որ եթե նման միասնականություն լիներ ընդդիմության շարքերում մեկ տարի առաջ և ընդդիմությունը համաձայնության գար նախագահի միասնական թեկնածուի հարցում, ապա իրավիճակն այսօր բացարձակ այլ կլիներ: Ճիշտ է, խմբակցության ղեկավարը այդպես էլ չնշեց այն քաղաքական ուժին կամ ուժերին, որի պատճառով այդ համաձայնությունը չեղավ:
«Այսօր մի փոքր միասնականության հարցը կարծես թե լուծվել է, բայց այդ միասնականությունը պետք է տեղափոխվի հրապարակներ: Այս միասնությունը, որը դրսևորվել է Ազգային Ժողովում դեկտեմբերի 23-ից հետո, այն պետք է լինի հրապարակներում, ինչը միանգամից կբերի փոփոխությունների, ես համոզված եմ»,- ընդգծեց Զ.Փոստանջյանը` հավելելով, որ 2014թ-ին իրենց խնդիրը պետք է լինի համախմբում, կազմակերպում, միասնություն և հասարակության կողմից լիարժեք մասնակցություն:
Անդրադառնալով նախօրեին ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին և դրանում տեղի ունեցած հանձնաժողովի ղեկավար կազմի ընտրությանը, Զ.Փոստանջյանը նշեց, որ հանձնաժողովի կայացրած որոշումը վիճարկելի չէ, այն օրենքի տառին համապատասխան է կայացվել:
«Այս պահին մենք խնդիր չունենք Սահմանադրական դատարան դիմելու, եթե խնդիր ունեն, ապա իրենք պետք է դիմեն ՍԴ` Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանը: Այլևս Սահմանադրական դատարան դիմելու խնդիրը օրակարգում չէ, մեր խնդիրն այսօր գտնվում է հրապարակներում` համախմբված, բոլոր քաղաքական ուժերը, հասարակությունը իրենց օրակարգը կարող են պարտադրել ներկայիս գործող ապօրինի իշխանությանը»,- նշեց Զ.Փոստանջյանը:
Վերջինս, ի դեպ, աշխարհի տարբեր թանգարաններից իր հետ բերել է մի շարք բացիկներ, որոնց վրա պատկերված են այդ թանգարաններում պահվող կտավները և այդ բացիկները որպես ամանորի նվեր պատրաստում է ուղարկել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին` ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին և Սահմանադրական դատարանի նախագահին: Իսկ թե ինչ են խորհրդանշում այդ բացիկները, Panorama.am-ի տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան