Հարցազրույցներ 11:24 28/12/2013

«Բաց երկինքը» կփոխլրացնի Մաքսային միությանը. Հարցազրույց ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Panorama.am-ը զրուցել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ, ով ամփոփում է 2013թ-ին հիմնադրամի կատարած աշխատանքները, արձանագրված հաջողությունները, ինչպես նաև ներկայացնում է հաջորդ տարի սպասվելիք ծրագրերը:

- Պարոն Խաչատրյան, անցնող տարում լրատվական դաշտում ամենաշատ քննարկվող կառույցներից մեկը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն էր, և տարին կարծես թե ձեռքբերումներով լի էր Ձեր ղեկավարած կառույցի համար: Կառանձնացնեիք թիրախային ոլորտներում ձեր գործունեության այն կարևոր հատվածները, որոնք բարձրացրել են մեր երկրի մրցունակությունը միջազգային հարթությունում:

Մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերն ուղղված են` խթանելու Հայաստանի ազգային մրցունակությունը համաշխարհային հարթությունում` միևնույն ժամանակ ձևավորելով այնպիսի տնտեսական կենսահամակարգեր, որոնք կնպաստեն քաղաքացիների կյանքի բարելավմանը: Դիցուք` զբոսաշրջության խթանման արդյունքում հավելյալ զբոսաշրջիկների ներհոսքը հանգեցնում է հավելյալ ծառայությունների սպասարկման անհրաժեշտությանը և դրանով իսկ հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը: Մյուս` Տաթևի վերածնունդ ծրագրի, համալիր իրականացումը կհանգեցնի համայնքային ունակությունների զարգացմանն ու հավելյալ ենթակառուցվածքների ստեղծմանը` դրանով իսկ կրկին նպաստելով համայնքի բնակչի կենսակերպի բարելավմանը: Բացի այդ, իրականացվող Բաց երկնքի քաղաքականության արդյունքում նվազելու են ավիատոմսերի գները 10-50 տոկոսով, ավելանալու է ուղևորաշրջանառությունը շուրջ 25 տոկոսով, ինչը նշանակում է ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելելու Հայաստան, և որի արդյունքում ստեղծվելու է շուրջ 20 հազար աշխատատեղ:

- Խոսեցիք Բաց երկնքի քաղաքականության մասին: ՀՀ և ՌԴ միջև դեկտեմբերի 24-ին կնքվեց օդային ծառայությունների ազատականացման մասին պայմանագիր: Նույն օրը ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում նշել էիք, որ ԱՊՀ երկրները և Մաքսային միության անդամ երկրները առանձնակի կարևորություն ունեն բաց երկնքի քաղաքականության մեջ: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը, և Հայաստանն այս համաձայնագրից ի՞նչ ակնկալիքներ ունի:

Ստորագրված համաձայնագրով վերացվում են առկա բոլոր սահմանափակումները` կապված թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների քանակի, չվերթների հաճախականության, ուղղությունների աշխարհագրության և ինքնաթիռների տիպերի հետ: Եվ ուզում եմ նշել, որ նմանատիպ համաձայնագրեր են կնքվելու մեր բոլոր գործընկեր երկրների հետ: Առաջինը կնքվեց Ռուսաստանի հետ, քանի որ վերջինս ռազմավարական նշանակություն ունի մեզ համար ինչպես պատմականորեն ձևավորված կապերի, այնպես էլ այնտեղ ապրող հայկական մեծ սփյուռքի, ինչպես նաև առևտրի ու ապրանքաշրջանառության տեսանկյուններից: Ռուսաստանի հետ բաց երկնքի քաղաքականության իրականացումը էլ ավելի կնպաստի մեր ունեցած կապերի աշխուժացմանը, իսկ Մաքսային միությանն անդամագրման համատեքստում երկնքի ազատականացումը փոխլրացնող կարևոր բաղադրիչ կծառայի: Հարկ է նշել, որ արդեն իսկ բաց երկնքի քաղաքականության շրջանակներում սահմանափակումները չվերթների հաճախականությունների մասով մասամբ վերացվել են: Մասնավորապես, նախատեսված շաբաթական 42 չվերթի փոխարեն դեպի Մոսկվա իրականացվում է 79 չվերթ, իսկ այլ 9 ուղղություններով նախատեսված շաբաթական 27 չվերթի փոխարեն` 40 չվերթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, չվերթների հաճախականությունների համարյա կրկնապատկման արդյունքում Երևան-Մոսկվա տոմսերի միջին գները նվազել են` 200 հազար դրամից դառնալով 125 հազար դրամ. առաջարկվում է նաև 95 հազար դրամ սակագին այդ ուղղության համար: Նախորդ տարվա համեմատ, ուղևորաշրջանառությունը Ռուսաստանի հետ մեծացել է շուրջ 40 տոկոսով: Սրանք արդեն շոշափելի արդյունքներ են:

-Զբոսաշրջության խթանման ասպարեզում նույնպես գրանցել եք հաջողություններ: Օրինակ` «National Geographic» ամսագրի կողմից Հայաստանն այս տարի հաղթող ճանաչվեց Տարվա հայտնություն անվանակարգում:

Այդ օրինակ փաստերը բազում են: Այս տարվա ապրիլին Հայաստանում հյուրըանկալեցինք հեղինակավոր «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմին, ինչի արդյունքում Հայաստանն ընդգրկվեց ամենամյա մրցույթում և ինչպես նշեցիք, մենք բավականին նշանակալից արդյունք ապահովեցինք. 65 հազար մարդ է մասնակցել մրցույթին: Տարվա սկզբին Լոս Անջելեսի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանն հաղթող ճանաչվեց «Լավագույն նոր տաղավար» անվանակարգում, իսկ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության 2013թ. Vettor Giusti զբոսաշրջային պաստառների մրցույթում` ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին ճանաչվեց լավագույնը Եվրոպա անվանակարգում, այսինքն` Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում: Հայաստանի զբոսաշրջության խթանման նպատակով այս տարում ապահովվել է Հայաստանի մասնակցությունը 15 զբոսաշրջային և այլ միջազգային ցուցահանդեսներում: Իրականացրել ենք շուրջ 7 լրագրողական-ճանաչողական այցեր արտասահմանյան հեղինակավոր ԶԼՄ-ների մասնակցությամբ, և կազմակերպել ենք շուրջ 4 այց զբոսաշրջային գործակալների համար:

Հյուրընկալել ենք ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) կողմից կազմակերպված «Մետաքսի ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի հաղթողներին. ինչպես գիտեք, Հայաստանն, ի դեմս ՀԱՄՀ-ի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը: Բլոգերներն իրենց տպավորություններն ու բացահայտումները արտացոլել են իրենց բլոգերում՝ բարձրացնելով Հայաստանի ճանաչելիության մակարդակը միջազգային բլոգոլորտի, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներում: Ըստ այդմ՝ արդեն հրապարակվել են շուրջ 18 հոդվածներ:

Ցանկանում եմ նշել, որ զբոսաշրջության խթանման ոլորտում վերը նշված հաջողությունները նաև մեր գործընկերների համագործակցության արդյունքն է: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը և այլք մեծ ներդրում են ունեցել այս գործում:

-Ի՞նչ ծրագրեր է նախատեսում հիմնադրամն իրականացնել 2014թ-ին: Կլինե՞ն որակապես նոր ծրագրեր:

Մրցակցային առավելություն ունեցող թիրախային ոլորտներում գործունեության շարունակականությունն է ապահովում երկարաժամկետ և կայուն արդյունքներ:

Ըստ այդմ` շարունակելու ենք մեր բանակցությունները նոր ավիափոխադրողներ Հայաստան ներգրավելու և բաց երկնքի քաղաքականության իրականացման համար բարենպաստ իրավիճակի ձևավորման ուղղությամբ:

Գալիք տարի նաև նախատեսում ենք իրականացնել 2 շատ կարևոր ծրագրեր: Առաջինը` իրականացվելու է երկրի բրենդավորում, որն իր բնույթով ու էությամբ եզակի է լինելու ինչպես Հայաստանի պատմության, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության համատեքստում: Նպատակն է ստեղծել հայկական աշխարհի այնպիսի ընկալման համակարգ, որը գրավիչ կլինի զբոսաշրջիկների և ներդրումների համար և կվերաիմաստավորի մեր դերն ու նշանակությունը համաշխարհային քարտեզի վրա: Երկրորդ ծրագիրը նախատեսում ենք իրականացնել ՀԲԸՄ հետ. ստեղծելու ենք համահայկական տեղեկատվական կենտրոններ աշխարհի տարբեր անկյուններում: Այդ կենտրոնները կկատարեն տեղեկատվական/իրազկեման գործառույթ, կծառայեն որպես հայկական կամուրջ աշխարհասփյուռ հայկական համայնքների միջև, և ի վերջո կհավաքագրեն մեր ազգի ինտելեկտուալ ներուժը` ուղղորդելով այն Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերում: Կստեղծվի նաև վիրտուալ հայկական ցանց, որում կմեկտեղվեն տեղակայված բոլոր կենտրոնները և տեղեկատվական ռեսուրսները:

-Փաստորեն գալիք տարում շեշտը դնելու եք Սփյուռքի ուղղությամբ իրականացվող ծրագրերի վրա:

Իրականում մեր գործունեության հենքը հայաստանակենտրոնության ընկալման ու դրա բովանդակային զարգացման համար համապատասխան գործոնների ու պայմանների ստեղծումն է. հայաստանակենտրոն ինչպես Սփյուռքի, այնպես էլ մեր ծրագրերի ու սեփական քայլերի տրամաբանության համատեքստում:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք նոր տարվա առթիվ:

Հավատում եմ, որ գալիք տարին լինելու է ավելի լավը մեր պատմության մեջ և խորապես համոզված եմ, որ Նոր տարում մեր երկիրը կդառնա ավելի ուժեղ և մրցունակ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}