Արցախում կազմակերպված Ազգային վիճակախաղի խաղարկությունը՝ այսօր
Արցախում կազմակերպված Ազգային վիճակախաղի խաղարկության արդյունքները կամփոփվեն այսօր: Արցախի կառավարությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ խաղարկությունը կմեկնարկի ժամը 11-ին և տևելու է մոտ 6 ժամ:
Խաղարկությունը հեռարձակվելու է համացանցով` վիճակախաղի պաշտոնական կայքում: Այս պահին վաճառվել է վիճակախաղի ավելի քան 250 000 տոմս:
Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի կազմակերպման հանձնաժողովի անաչառ երաշխավորության ներքո, իսկ թափանցիկության ապահովման համար խաղաքարերի վիճակահանությունը կիրականացնեն Ստեփանակերտի տարբեր դպրոցներից առաջին դասարանի 72 աշակերտներ:
Արցախի կառավարության նախաձեռնած Ազգային վիճակախաղի ողջ շահույթն ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին: Մայիսի 9-ից շրջանառության մեջ էր դրված վիճակախաղի 300 000 տոմս:
Շահումային ֆոնդը կազմում է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 մլն.-ը կուղղվի Արցախի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին:
Հավելենք, որ Արցախի բնակչությունն այսօր արդեն մոտենում է 150.000-ի:
Նախորդիվ՝
Հողակտոր ու բնակարան Արցախում՝ մասնակցելով վիճակախաղին
2 ամսում իրացվել է Ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս. Արթուր Աղաբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա