Մեքենայի կայանման շուրջ վեճի արդյունքում վարորդը սպանել է մյուսին
Մոսկվայում երկու վարորդների միջև վեճը մեքենայի կայանման համար ավարտվել է նրանցից մեկի սպանությամբ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Երկու վարորդներիմիջև վեճը առաջացել է կայանատեղիում կայանելու համար, արդյունքում նրանցից մեկը որսորդական հրացանից կրակել է մյուսի ուղղությամբ: Ստացած վերքերից տղամարդը հենց դեպքի վայրում մահացել է:
Իրավապահ համակարգում լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ կրակողին դեպքի ականատեսները թույլ չեն տվել փախչել. Բռնել են ու հանձնել իրավապահ մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա