Հ.Աբրահամյան. «Ին՞չ է, Տարոն Մարգարյանը սխա՞լ կխոսեր, կամ թող մի պահ էլ սխալ խոսեր»
«Սխալ է լրագրողների աշխատանքը խոչընդոտել՝ լինի դա ռեկտոր, թե որևէ այլ անձ: Խոչընդոտելով լրագրողների աշխատանքը՝ ստվերել են իրենց գործը, ինչու են թաքցնում հանրությունից, դա հո գաղտնիք չի՞»,- այսօր Ազգային Ժողովում տարեվերջյան ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ , Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության շուրջ աղմկահարույց քննարկմանը:
ԱԺ նախագահը զարմանք արտահայտեց տեղի ունեցածի վերաբերյալ, քանի որ, նրա խոսքով` «Ին՞չ է, Տարոն Մարգարյանը սխալ կխոսե՞ր, կամ թող մի պահ էլ սխալ խոսեր».
«Սխալվում է նա, ով աշխատում է, չի սխալվում նա, ով չի աշխատում ու ոչինչ չի անում: Սխալ են արել, որ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը. դատապարտում եմ»,- նշեց նա ու հավելեց, որ կփորձի պարզել իրավիճակը:
Հ.Աբրահամյանը նաև համոզմունք հայտնեց, որ պետական պաշտոնյան պետք է աշխատի բաց ու թափանցիկ: Իսկ կոնկրետ այդ դեպքում` «եթե մարդը պաշտպանում է , ապա նա պատրաստված է եղել և այդ դեպքում պետք է ուղղակի ուրախ լինելին , որ լրագրողները ցանկություն են հայտնել մասնակցել և հանրությանը ներկայացնել դա»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 26-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ ուսանողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել` բուհի ուսանողների մի մասը հավաքվել է դասասենյակի դռան առջև, պատ է կազմել ու թույլ չի տվել լրագրողներին լուսա և տեսանկարահանումներ կատարեԼ, հայհոյել նրանց:
Նախորդիվ` Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ ուսանողները հայհոյել են լրագրողներին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան