Օրվա թեմա 10:37 28/12/2013

Երևանցիների ցանկությունները

«Անցավ ևս մեկ տարի՝ լի հոգսերով, հուսահատություններով ու դժվարություններով, ուրախություններով ու հաճելի պահերով: Չգիտեմ ինչպիսին կլինի 2014-ը, բայց մեկ բան եմ ամենաշատը ցանկանում՝ լինի խաղաղություն, քանի որ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում լուծելի, մոռացվող խնդիրներ են: Խաղաղություն՝ սա է ամենամեծ ցանկությունս, խնդրանքս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երևանցի Խաչատուր Գալստյանը ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014-ից:

Չնայած ցուրտ եղանակին, սառցապատ փողոցներին, մարդիկ ոգևորված պատրաստվում են Նոր տարվան, միաժամանակ իրենք իրենց մեջ վերլուծում անցնող տարին, հույսեր կապում ապագայի՝ գալիք 2014 թվականի հետ:

«Տարին, բնականաբար, հոգսաշատ էր: Կարծում եմ, բոլորի համար էր այդպես: Աշխատում եմ ամբողջ ուժով, որպեսզի կարողանամ ընտանիքիս հոգսերը լուծել, երեխաներիս ցանկությունները կատարել: Հաջորդ տարի էլ, համոզված եմ, որ նույնկերպ պետք է շարունակել աշխատել, եթե, իհարկե, ստիպված չլինեմ էլ ավելի աշխատել, ուրիշ աշխատանք էլ անեմ, քանի որ, ինչպես տեսնում ենք, մեզ մոտ ամեն ինչ թանկանում է, աշխատավարձից նոր պահումներ են լինելու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված, իսկ աշխատավարձը չի բարձրանում: Սակայն ուզում եմ տարին դիմավորել մի կողմ դրած այդ բոլոր մտածմունքները, հոգսերը, քանի որ ասում են՝ ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կշարունակվի: Ձգտենք դիմավորել ուրախ, լավի մասին մտածելով, հույս ունենալով, որ նոր տարին նոր հաջողություններ կբերի»,- հայաստանցիների Ամանորը շնորհավորեց ու բոլորին հաջողություններ մաղթեց 38-ամյա Տիգրան Ղազարյանը:

60-ամյա Աննա Նազարյանը բավականին հոռետեսական է տրամադրված. «Ինչ լավ բան եղավ 2013-ին, որ սպասենք 2014-ից: Թանկացումներ, թանկացումներ, թանկացումներ, որոնք իրենց հետ բերում են խնդիրներ, խնդիրներ, խնդիրներ: Աշխատանքից կրճատվել եմ, քանի որ գործատուն գումար չուներ աշխատավարձերը վճարելու համար և կրճատումներ արեց: Մեր ընտանիքում միայն տղաս է աշխատում, հազիվ հասցնում ենք: Նման պայմաններում ի՞նչ սպասելիքներ կարող եմ ունենալ 2014-ից: Իհարկե, ուրախ կլինեմ, որ միայն լավ բաներ լինեն 2014-ին, բայց հույս չունեմ»:

Երիտասարդներն ավելի լավատեսական սպասումներ ունեն 2014-ից: «Բարդ է կյանքը, շատ բարդ: Բարդ ավելի շատ մեր ծնողների, քան մեզ համար: Ապահովում են ինձ սնունդով, տվել են ուսման, տալիս են ուսման վարձ, ամեն օր գումար՝ տրանսպորտի համար, ծխում եմ՝ սիգարետի համար: Ուզում եմ, որ 2014-ը ավելի շատ մեր ծնողների համար հաջող տարի լինի, որպեսզի մեր կարիքները հոգան ավելի հեշտությամբ: Գիտեմ, որ բոլոր դեպքերում էլ յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար անել ամենալավը, տալ ամենալավը, բայց ցանկանում եմ, որ իրենք այդ ամենն անեն իրենց ոչ շատ տանջելով: Թող 2014-ն այդ հնարավորությունն ընձեռի նրանց: Հույս ունեմ, որ լավ է լինելու: Ուզում եմ հավատալ, որ լավ է լինելու»,- ասաց 23-ամյա Արմեն Ղազարյանը:

Նշենք, որ քաղաքացիների ցանկություններից է նաև՝ «գազային պայմանագիրը», պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չեղյալ հայտարարել, լուծվի ղարաբաղյան հակամարտության հարցը, իհարկե, հայանպաստ որոշմամբ:

Ի դեպ, չնայած հոռետեսական տրամադրություններին, երևանցիները միմյանց ցանկանում են միայն երջանկություն, հիշարժան պահերի առատություն, հաջողություն, իսկ մեր երկրին՝ աշխատատեղերի ստեղծում, մանկական առաջին ճիչի շատացում, հզորացում, տնտեսական վիճակի կայունացում, այլ երկրներից կախվածության թուլացում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Ցանկությունները հավաքեց` Տաթև Մանուկյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}