«Բարի Ձմեռ պապը» սահմանամերձ գյուղերի դպրոցականներին է հասցրել նրանց խնդրած նվերները (Տեսանյութ)
Սահմանամերձ գյուղերի դպրոցականներին են հասել Ձմեռ պապին գրած նամակում խնդրած նվերները: «Բարի Ձմեռ պապ» ծրագրի նախաձեռնողները հրապարակել են տեսանյութ, որում նվերներ են հանձնվում Մովսես գյուղի դպրոցականներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Panorama.am-ը, սահմանամերձ գյուղերի մոտ 1500 երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապին, որոնցում եղած ցանկությունները կարող էին իրականություն դարձնել բոլոր նրանք, ովքեր կցանկանային:
Երեխաների երազանքն իրականություն դարձնելու նախաձեռնությունը «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպությանն էր: Ձմեռ պապիկին գրված նամակները մաս էին կազմում ծրագրի «2013-2014» փուլի, որն իրականացվում է Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերում:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրել էր «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Մակար Եղիազարյանը, ծրագրի այս հատվածի նպատակն է ստեղծել մշտական և կայուն կապ կարիքավոր երեխաների և այն անձանց միջև, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին:
«Ծրագիրն աշխատում է այնպիսի սկզբունքով, որ յուրաքանչյուր նվիրատու հնարավորություն ունենա հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում և ցանկության պարագայում՝ հետագայում ևս շարունակել հովանավորել այդ երեխային»,- ասել էր նա:
Մանրամասները` տեսանյությում
Նախորդիվ`
Խաղալիք համակարգիչ, հեքիաթի գրքեր, լույսեր… Նամակներ Ձմեռ պապին` սահմանամերձ գյուղերի երեխաներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա