
Շանթ Հարությունյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. այսօր Կենտրոն և Նորք Մաշար վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար:
Նկատենք, որ սա արդեն երկրորդ անգամն էր, որ երկու ամսով երկարացվում էր Հարությունյանի կալանքը: