Քաղաքապետարանը 40 մլն դրամ է հատկացրել 2014թ-ին թեքահարթակներ կառուցելու համար
Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստի օրակարգային հարցն այսօր վերաբերել է 2014 թ-ին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։ Իր խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետի ներկայացմամբ ավագանին հաստատել էր բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը, իսկ 2014 թ-ին ծրագրին բյուջեով հատկացված է 40 մլն դրամ:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է մի քանի մշտադիտարկումների ու քննարկումների արդյունքում ձևավորված ցուցակ, որն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այն փողոցների մայթերի ու շինությունների 175 հասցեները, որտեղ 2014 թ-ին թեքահարթակներ են կառուցվելու։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին