Քաղաքական 13:05 29/12/2013

Արմեն Պետրոսյան. 2014-ին առանցքային զարգացումներ են սպասվում սիրիական ճգնաժամի շրջանակներում

  2013 թ. Սիրիայում տեղի ունեցած գործընթացների, սպասվող զարգացումների, ինչպես նաև սիրիահայ համայնքի խնդիրների վերաբերյալ Panorama. am-ի թղթակիցը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ինչպե՞ս կբնութագրեք անցնող տարին սիրիական հակամարտության համար:
-Իհարկե, շատ դժվար է այնպիսի ակտիվ հակամարտությանն, ինչպիսին սիրիական ճգնաժամն է, հակիրճ բնութագրումներ տալը, քանի որ այդ հիմնախնդրի շրջանակներում իրավիճակ է փոխվում ամեն նոր օրվա հետ: Այս համատեքստում, կարելի է մատնանշել առանձին շրջադարձային իրադրություններ կամ որակապես տարբերվող իրավիճակային շրջափուլեր: Ասվածի համատեքստում, նախ քաղաքական առումով 2013-ը Սիրիայում մեկնարկեց հունվարի 6-ին նախագահ Բաշար ալ Ասադի ուղերձով, որը նաև երկրում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ծրագրային դրույթներ էր պարունակում: Իհարկե, հակամարտության մասնակիցների նման ընդգրկվածության և առկա շահերի այդօրինակ բազմազանության ու իրարամերժության պարագայում պարզ էր, որ ալ Ասադի ծրագիրն այդպես էլ մնալու է թղթի վրա՝ որքան էլ որ սիրիական իշխանությունները և նրանց արտաքին հովանավորները փորձեցին պրոպագանդել և անգամ ինստիտուտցիոնալ առումով ու առանձին քայլերով կյանքի կոչել ծրագիրը: Այս տեսանկյունից, տարին ևս ավարտվում է դարձյալ ակնկալիքներով՝ այս անգամ արդեն կապված 2014-ի հունվարին նախանշված սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նվիրված «Ժնև-2» համաժողովի անցկացմամբ, որի վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ 2013-ի մայիսին Մոսկվայում: Մինչդեռ միջազգային հանդիպման կազմակերպման գործընթացի անընդհատ ձգձգումն էլ կարելի է մեկնաբանել հակամարտության թե՛ արտաքին, թե՛ ներքին խաղացողների կողմից սեփական դիրքերի ամրապնդման և հետճգնաժամային Սիրիայում առավել լուրջ դերակատարության հավակնելու ձգտումներով: Իսկ արդյունքը նրանց համար, և հատկապես հետևանքը սիրիացի ժողովրդի համար անդառնալի է՝ մերօրյա աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամը, առավել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հակամարտության նոր մասնակիցներ, հակակառավարական ուժերի շրջանում դիրքային և ազդեցության ոլորտների փոփոխություններ, ահռելի ավերածություններ, մեծաթիվ մարդկային կորուստներ, փախստականների նորանոր հոսքեր:
2013-ի երկրորդ կեսը Սիրիայում և նրա շուրջ նշանավորվեց օգոստոսին քիմիական զենքի կիրառման փաստով և դրա հետևանքով արտաքին միջամտության հավանականությամբ, որն էլ ի վերջո բացառվեց միջազգային համըմբռնման կայացման արդյունքում՝ ռուս-ամերիկյան համաձայնությունների հիման վրա, ինչը, արդեն շուրջ 3 տարի ձգվող հակամարտության համատեքստում առաջին անգամ միաձայն կերպով ամրագրվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2118 բանաձևով՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Սիրիայի շուրջ ձևավորված այս երերուն միաձայնության արդյունքում էլ դեռևս գրեթե անշեղորեն իրականացվում են ԱԽ-ի փաստաթղթի դրույթները՝ քիմիական զենքի ոչնչացման հարցում, բանաձևի իրացման տրամաբանության շրջանակներում է նաև Ժնևում կայանալիք համաժողովը:

-Նշեցիք «Ժնև-2»-ի կազմակերպման հնարավորության և դրա հետ կապված ակնկալիքների մասին: Որքանով են իրատեսական այդ սպասումներն՝ ըստ Ձեզ:
-Նախ փաստենք, որ միջազգային հանդիպման կայանալու հավանականությունը վերջին ամիսների կտրվածքով ներկայում ամենաիրատեսականն է, թեպետ, անշուշտ միանշանակ հավաստելը բավականաչափ բարդ է՝ հատկապես հաշվի առնելով Սիրիայի ներսում իրավիճակի ծայրաստիճան սրացումը: Իսկ հնարավոր արդյունքների մասին, ըստ իս, պետք է դատել հետևյալ երկու հարթությունից: Նախ՝ հակամարտության սիրիական մասնակիցները որքանով են պատրաստ գիտակցելու ու իրատեսորեն գնահատելու հակամարտության ծավալման ընթացքն ու միտումներն, համընդհանուր սպառնալիքները, սեփական դերը ապագա Սիրիայում: Մյուս կողմից՝ նմանատիպ խնդիր է կանգնած նաև հակամարտության արտաքին խաղացողների առջև. արդյոք միջազգային հանրությունը պատրաստ է նոր Իրաքի, նոր Աֆղանստանի, նոր Լիբիայի կամ Սուդանի և այդ համատեքստում նույնքան իրատեսորեն գնահատելով Սիրիայի առանձնահատկությունները, այդ երկրի տեղն ու դերը, նաև ազդեցությունը Մերձավոր Արևելքի քաղաքական և էթնոդավանական քարտեզում, տարածաշրջանային գործընթացներում: Կարծում եմ, հենց այս մոտեցումների պրիզմայից պետք է դատել սիրիական հակամարտության հանգուցալուծման հեռանկարների մասին: Ասվածի համատեքստում, թե′ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների, թե′ տարածաշրջանում տեղի ունեցող մի շարք կարևոր հիմնախնդիրների շուրջ գոնե վերջին առաջխաղացումների տրամաբանությունը թույլ է տալիս հուսալ, որ դրական արդյունքներն, այնուամենայնիվ, հնարավոր են՝ իհարկե կանխատեսելով այն բարդ և ոչ միանշանակ ուղին, որ սպասվում է Սիրիային անցումային շրջանում՝ համաձայնության կայացման դեպքում:

-Կարծում եք Սիրիայի ներկայիս իշխանությունները կընկրկե՞ն:
-Խնդիրը պետք է այլ հարթությունից դիտարկել: Թե՛ իշխող վարչակարգի, թե՛ նրա դեմ հանդես եկող քաղաքական և ռազմական հակառակորդների պայքարի հետևանքով և արտաքին խաղացողների թեթև ձեռքով մերձավորարևելյան այդ երկրում ստեղծվել այն խրթին ու անդառնալի իրավիճակը, որի ականատեսն ենք: Գործընթացները հայտնվել են փակուղում: Չի երևում ելքը, որովհետև հակամարտ ուժերից որևէ մեկն ի զորու չէ հասնելու լիակատար հաղթանակի: Եվ, ըստ էության, միջազգային համաժողովի առանցքային նպատակներից մեկը Սիրիան մասնատումից փրկելն է, և դրա միակ ճանապարհն այդ երկրում գործող պետական ինստիտուտների պահպանումն է: Իսկ եթե ուղղակիորեն պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է կրկնեմ վերևում նշածս միտքը՝ անցյալից դասեր պետք է քաղեն բոլորը. Միլոշևիչը Հարավսլավիայում, Հուսեինն Իրաքում, Կադդաֆին Լիբիայում մինչև վերջին պահը չէին հավատում արտաքին ռազմական ներխուժման հնարավորությանը. այս համատեքստում, կարծում եմ, Սիրիայի իշխանական վերնախավը դեռևս չի կորցրել քաղաքական իրատեսությունը:

-Սիրիական ճգնաժամի կորուստաբեր հետևանքներից անմասն չեն մնացել նաև այդ երկրում ապրող մեր հայրենակիցները: Ի՞նչ խնդիրների են բախվում սիրիահայերը:

-Այլևս սիրիահայությանն առնչվող խնդիրների մասին խոսելիս պետք է տարանջատել դրանք երկու տեսանկյունից: Առաջինը՝ Սիրիայում ապրել շարունակող հայության խնդիրներն են, երկրորդն՝ այդտեղից հեռացած և այլ երկրներում ու նաև հայրենիքում հաստատված հատվածի առջև ծառացած հիմնախնդիրներն: Առաջին հատվածի հետ կապված՝ մեր հայրենակիցները կրում են պատերազմի հասցրած այն բոլոր արհավիրքներն, զրկանքները, որոնք բնորոշ են ողջ սիրիացի ժողովրդին՝ մարդկային, նյութական, մշակութային զգալի կորուստներ. դրանց ծավալներն էլ պայմանավորված են համայնքի աշխարհագրական տեղաբաշխվածությամբ: Այս համատեքստում, ամենաօրհասականը Հալեպում բնակվող մեր հայրենակիցների վիճակն է՝ պայմանավորված այդ շրջանում ակտիվացած ռազմական գործողություններով, քաղաքի մասնատվածության, շրջափակման պարագայով և այլ օբյեկտիվ հանգամանքներով: Այս առումով, պետք է նշել, որ ստեղծված իրավիճակում հակամարտության հենց սկզբից համայնքը փորձել է ինքնակազմակերպվել՝ ստեղծելով «Սիրիահայ շտապօգնության և վերականգնման մարմինը», որն իր տարածքային ստրաբաժանումների միջոցով տեղերում փորձում է համակողմանիորեն՝ նյութական կարիքներ հոգալուց մինչև անվտանգության խնդիրների լուծում, հոգալ հայության խնդիրները: Հիմնականում այս մարմնի միջոցով է, որ սիրիահայությանը տարբեր հայկական բարեգործական կառույցների միջոցով տրամադրված նյութական աջակցությունը հասնում հասցեատիրոջը: Ինչ վերաբերում է Սիրիայից հեռացած հայությանը, ապա նրանց հիմնական մասը հաստատվել է Լիբանանում և հայրենիքում: Նրանք ևս, թեպետ լուծել են ամենակարևորն՝ անվտանգության հարցը, սակայն կանգնած են բավական լուրջ սոցիալական խնդիրների առջև: Այսօր համայն հայության խնդիրն է հնարավոր բոլոր խողովակներով համակողմանիորեն աջակցել մեր հայրենակիցներին՝ միանալով բարեգործական կառույցների, հայ եկեղեցու նախաձեռնած արշավին:

-Սփյուռքի նախարարության տվյալներով՝ ավելի քան 11 հազար սիրիահայ է հաստատվել Հայաստանում, Դուք ինչպիսի խնդիրներ եք տեսնում նրանց համար:
-Թերևս, այս հարցին կփորձեմ պատասխանել որպես խնդրով մտահոգ ՀՀ քաղաքացի, քանի որ, անշուշտ, կան բազմազան խնդիրներ, որոնք առավել սպառիչ կերպով կմատնանշեն պատկան մարմինները, մասնավորապես՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն: Իսկ քանի որ տարեմուտ է, կարելի է հատկապես անդրադառնալ արված գործին, դրա զարգացման հնարավորություններին և ապագա անելիքներին, ինչը ևս չափազանց կարևոր է: Այս համատեքստում, պետք է նշել, որ սիրիահայության խնդիրները գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում անգամ ամենաբարձր մակարդակով. Հանրապետության նախագահն իր գրեթե բոլոր հանդիպումներում անդրադառնում է նաև այս հիմնախնդրին, Դամասկոսում և Հալեպում շարունակում են գործել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք ապահովում են ուղղակի կապը սիրիահայ համայնքի հետ. այս հարցում, անշուշտ, էական է նաև հայ եկեղեցու դերակատարությունը: Մյուս կարևոր երևույթը, որն արժանի է ընդգծման, հայաստանյան հասարակության մեջ նրանց ինտեգրման և ինքնաիրացման գործընթացն է բոլոր հնարավոր եղանակներով ու հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այս առումով հատկապես ցանկանում եմ ընդգծել վերջին շրջանում առավել հաճախակի դարձած միջոցառումների կազմակերպումը սիրիահայերի մասնակցությամբ ու նրանց նվիրված, և ցանկանում եմ, որ դրանք առավելագույնս նպատակաուղղված լինեն՝ ինտեգրման հարցում առկա անջրպետների վերացմանը: Վերոնշյալի համատեքստում, ուզում եմ կարևորել նաև մեր ԶԼՄ-ների դերը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և սիրիահայերին հուզող խնդիրների լուսաբանման հարցում՝ դրանք մշտապես հասարակության և պետության ուշադրության կենտրոնում պահելով, բայց նաև կոչ եմ անում տամադրել առավել ճշգրտված և օբյեկտիվ տեղեկատվություն: Ինչու ոչ, հատուկ ընդգծման են արժանի «Պան Արմենիան մեդիագրուպի» նախաձեռնած սոցիալական ծրագիրը՝ սիրիահայերին համակողմանի տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով, նաև Ձեր կայքի հատուկ շարքը սիրիահայերի վերաբերյալ և ընդհանրապես Մերձավոր Արևելքին առընչվող իրադարձությունների լուսաբանումը, Արմենպրեսի, Հայնյուզի, ԱՐ, Կենտրոն հեռուստատեսությունների և մյուս բազմաթիվ լրատվամիջոցների հետևողական անդրադարձները, որոնք միտված են և մեծապես նպաստում են մեր հայրենակիցների խնդիրների վերհանմանը և նրանց ինտեգրմանը հայ հասարակության մեջ: Գտնում եմ, և կոչ անում, որ արդեն հաջորդ տարի մեզնից յուրաքանյուրը մեր շրջապատում հնարավորինս մասնակից լինի և նպաստի առկա անջրպետների վերացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}