Հասարակություն 20:16 31/12/2013

2013-ից 2014` panorama.am-ի ետ հայացքն ու ցանկությունները -1

Լալա Տեր-Ղազարյան

Մաղթում եմ, որ 2014-ին իրականան մեր` եթե ոչ բոլոր, ապա գոնե ցանկությունների մեծ մասը: Լինենք առողջ, հաջողակ, ավելանանք ու չպակասենք, ամենակարևորը` չարտագաղթենք ու չսպառնանք դա անել:
Ուզում եմ` բերիության ու առատության տարի լինի հատկապես գյուղացիների համար, կարողանան ամբարել ու իրացնել ցորենի մինչև վերջին հատիկը, ծառին մնացած վերջին միրգը, դաշտում մնացած վերջին լոլիկը, կարողանան ապրել արժանավայել…

Ուզում եմ` երեխաներն էլ չհիվանդանան, հիվանդներն ապաքինվեն, պանդուխտները տուն գան, զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան, մայրիկները չարտասվեն…

Ուզում եմ` տիկին Աշխենի խնդիրը լուծվի, աշխատելու ձգտում ունեցող մարդու համար խոչընդոտներ չպետք է լինեն…
Չեմ ասում` այնքան փող ունենանք, որ ամանորին սեղանին կոկորդիլոս դնենք,  բայց ունենանք, որպեսզի վատառողջ լինելու դեպքում առաջինը գումարի մասին չմտածենք…

Ուզում եմ, մարդիկ ժպտան, վերանա կամ գոնե քչանա ագրեսիվությունն ու դժգոհությունը, վերականգնվի վստահությունը մարդկանց, բարեկամի, հարևանի, ինստիտուտների նկատմամբ…

Ուզում եմ` 2014-ին ամուսնալուծություններ չլինեն, իսկ հայրիկները սիրահոժար վճարեն իրենց բալիկներին օրենքով հասանելիք գումարը...

 


Տաթև Մանուկյան

Յուրաքանչյուր ազգի պահպանման հիմքն ազգային մշակույթն է: Դարերի ընթացքում շատ են եղել դեպքերը, որ մեր մշակույթը, մեր լեզուն պահպանելու համար հայ մարդը արյուն է թափել: Իզուր չի եղել: Այսօր հայ ազգը, Հայաստան աշխարհը իր տեղն ունի քարտեզի վրա:

Ցավոք, այսօր դարերի խորքից եկած մեր մշակույթը երկրոդ, երրորդ,... պլան է մղված: Պատճառները տարբեր են՝ սկսած մշակութային քաղաքականությունից, կառավարումից, սոցիալ-տնտեսական վիճակից մինչև պետական պաշտոնյայի, սովորական քաղաքացու վերաբերմունք:

Իհարկե, տարվա ընթացքում մշակութային տարբեր իրադարձություններ են անցկացվել ինչպես հայ մշակույթի գործիչների, արվեստագետների մասնակցությամբ, այնպես էլ օտարազգի: Սակայն այն, ինչ կատարվել է մշակույթի ոլորտում, առհասարակ՝ մշակութային ժառանգության պահպանման, մշակութային ժառանգության հանրահռչակման, բացերը շատ-շատ են: Պատասխանատուները թերացել են, սրտացավ մոտեցում չեն դրսևորել: Բայց մեր մշակույթը նման վերաբերմունքի արժանի չէ:

Անհայտ է, թե ինչպիսին կլինի 2014-ը մշակույթի ոլորտի համար, բայց մշակույթի ոլորտի պատասխանատուների պատասխանատվությունը որ մի քիչ բարձրանա, 2014-ի վերջի ամփոփումն ավելի լավատեսական շեշտադրումներով կներկայացնենք ընթերցողին:

Բոլորին...
Խաղաղություն... Երջանկություն... Լավատեսություն... Հարգանք... 2014-ին թող իրականանան բոլորի երազանքներն ու ցանկությունները:
 

Մարի Թարյան

Panorama.am-ի հետ 2013-ին ես անցա աշխատանքային չորս ամիս ճանապարհ: Իմ լուսաբանած թեմաները հիմնականում սոցիալական, մշակութային և կրթական էին:

Այս չորս ամիսների ընթացքում ամեն առավոտ, թերթերի էջերից ձեր համակարգիչների մեջ օրվա մամուլի ամենաթարմ քննարկումները բերեցի ես: Ռադիոմամուլն ամենազբաղված, հետաքրքրասեր ու պահանջկոտ մարդկանց հաղորդումն է:
Չորս ամիսներին ես ընթերցողներին ներկայացրեցի երկու հեղինակային շարք` Հայրենիքում ապաստանած սիրիահայերի և գյուղական դպրոցների մասին:

Հետ հայացք գցելով կրթական ոլորտին. երկու կարևոր բան, որ ամենաշատն էր քննարկվում անցնող տարի բուհերում ուսման վարձավճարների թանկացնումն էր և Հայաստանում ռուսական ուսումնական հաստատությունների բացման նախապատրաստությունները, որոնց Panorama.am-ն ու ես փորձեցինք անդրադառնալ մարդկանց հետաքրքրություններին ուղիղ համեմատական:

Կրթության ոլորտի մասին խոսելիս իմ աչքի առաջ անընդհատ այն դպրոցների լուսանկարներն են, որտեղ աշակերտները կրթություն են ստանում սարսափելի պայմաններում: Ուզում եմ, որ 2014-ին հերթով նորից անդրադառնամ այդ նույն դպրոցներին ու տխուր լուսանկարներին փոխարինեն ուրախները` երեխաների գոհ ժպիտով, իրենց երազած պայմաններում, ցելոֆանների փոխարեն երկինք տեսնեն ու ստիպված դասի ընթացքում չփոխեն նստարանի տեղը, որպեսզի կաթոցը իրենց վրա չլինի:
Ուզում եմ, որ եկող տարի որևէ մեկը ստիպված չթողնի սեփական տունն ու չկարոտի իր տան պատերը: Տան կարոտը ամենից հաճախ էր պտտվում Սիրիահայերի մասին պատմությունների շարքում:

Ուզում եմ, որ 2014-ին մի քիչ ավելի սիրենք մեր երկիրն ու տունը, անկախ ամեն բանից` պինդ կպած ապրենք այս հողին:
Ես շատ սպասելիքներ ունեմ այս տարվանից ու այդ սպասելիքները նաև իմ ընթերցողների համար են: Ես խոստանում եմ եկող տարի պատմել ամենասիրուն պատմությունները: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

(շարունակելի)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}