Դեկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.1%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում`գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: 2013թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (0.3%):
2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 103.5%, ծառայությունների սակագներինը` 109.7%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-2.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.7%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում