Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ն
Հումորիստ, երգիչ Արամ MP3-ն Կոպենհագենում կայանալիք Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը: Նրա ընտրությունը կայացել է Նոր տարվա գիշերը տեղի ունեցած եզրափակիչ մրցույթում, որը հեռարձակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, տեղեկացնում է «Eurovision.tv»-ն:
2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:
Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին: Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները