Ուժի մեջ է մտել Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը

2014 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանության վիզայի բաժնից:

Հաղորդագրության մեջ ներկայացվում են նոր ռեժիմի մանրամասները:

Վիզայի վճարը
Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։

Դրան զուգընթաց դիմողների հետևյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից`

դպրոցականները, ուսանողները և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում

Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ)
թոշակառուները

12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները

պաշտոնական պատվիրակությունների անդամները և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները

լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը

միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ և այլն)

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով

գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները
հաշմանդամության կարգ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները

Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Բազմակի մուտքի երկարատև վիզաների տրամադրման կարգը

1 տարի և ավել ժամկետով վիզաների դյուրացված կարգով տրամադրումը հնարավոր է՝գործարար

ների համար, ովքեր հաճախակի ճամփորդում են Շենգենյան համաձայնագրի երկրներբուժման նպատակով Գերմանիա կանոնավոր այցելության կարիք ունեցող անձանց համար

քույր քաղաքների կողմից կազմակերպված փոխանակման ծրագրերի մասնակիցների համար

դպրոցականների, ուսանողների և ուղեկցող ուսուցիչները համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում

լրագրողների և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար

միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և նրանց ուղեկցող անձնակազմի համար (մարզիչներ, բժիշկներ և այլն)

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ

հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով

գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցների համար

պաշտոնական պատվիրակությունների անդամների համար

Մեկ տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզա տրամադրվում է պայմանով, որ դիմողը վերջին մեկ տարում ստացել է նվազագույնը մեկ վիզա, օգտվել դրանից օրենքին համապատասխան և ներկայացնում է ապագայում ճամփորդելու անհրաժեշտության վերաբերյալ ապացույցներ։ 2 և ավել տարվա վավերականությամբ վիզայի տրամադրումը հնարավոր է, եթե դիմողը վերջին 2 տարում առնվազն մեկ 1 տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզա է ստացել և դրանից օգտվել է կանոնավոր կերպով և առանց օրենքը խախտելու։

Դյուրացված կարգով առավելագույնը 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա հնարավոր է տրամադրել

Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականներին (ամուսին, կին, 21 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխա, ծնողներ)
Պաշտոնական պատվիրակության անդամներին և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներին։

Այս դեպքում հարկ է ուշադրություն դարձնել սեփական անձնագրի/ելքի կնիքի վավերականության ժամկետների, անհրաժեշտության դեպքում նաև Շենգենյան համաձայնագրի անդամ երկրներում բնակվող հրավիրողի կացության կարգավիճակի վրա։

Ներկայացվելիք փաստաթղթերը

Երևանում Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցչությունները ներկայումս աշխատում են վիզայի համար դիմելու գործընթացում ներկայացվելիք փաստաթղթերի միասնական ցանկ ստեղծելու վրա։ Մասնավորապես ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը պետք է միասնականացվեն։ Փաստաթղթերի ցանկն ապագայում կգտնեք դեսպանության պաշտոնական կայքում։

Դիմումների քննման տևողությունը

Շենգենյան (= C կատեգորիայի) վիզայի տրամադրման համար ներկայացված դիմումի քննությունը պետք է ավարտվի առնվազն 10 օրացուցային օրերի ընթացքում։ Առանձին դեպքերում քննման տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր։ Վիզայի դիմումը հանձնելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու սպասելաժամկետը սկզբունքորեն չպետք է գերազանցի 2 շաբաթը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}