Ադրբեջանի պաշտպանության նախարարը Նախիջևանում ստուգումներ է իրականացնում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը մեկնել է Նախիջևան` ստուգումներ անցկացնելու Նախիջևանի առանձին համազորային բանակի մարտական պատրաստության վիճակի վերաբերյալ. այնտեղ մեկնարկում է նոր ուսումնական տարին: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, Նախիջևանի ինքնավար մարզում տեղակայված ադրբեջանական 5-րդ բանակային կորպուսը ստացել է առանձին համազորային բանակի կարգավիճակ: Պաշտոնապես նշվում է, որ դրա նպատակն է` բարձրացնել Նախիջևանում տեղակայված զինված ուժերի մարտունակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա