Իրանում արգելել են տղամարդկանց և կանանց միջև համացանցային նամակագրությունը
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արգելել է համացանցային նամակագրությունն անծանոթ տղամարդկանց ու կանանց միջև` այդ մասին հրապարակելով հատուկ կրոնական հրամանագիր՝ ֆեթվա: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»` հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Այաթոլլան կարծում է, որ այդ նամակագրությունը հաճախ կապ ունի անբարոյականության հետ: Կրոնական օրենքն ընդունվել է իրանական իշխանությունների կողմից WeChat հավելվածը արգելելուց մի քանի օր հետո: Միաժամանակ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում նախագահ Հասան Ռոհանին հաշիվներ ունեն Twitter-ում և Facebook-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա