Ճապոնիան և Թուրքիան ազատ առևտրի գոտու բանակցություններ են սկսելու
Ճապոնիան ու Թուրքիան մտադիր են այս տարի սկսել բանակցություններ տնտեսական գործընկերության համաձայնագիր կնքելու համար, մասնավորապես խոսքը ազատ առևտրի մասին է: Նման համաձայնություն է կայացվել Տոկիոյում վարչապետներ Աբեի և Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Կողմերը նաև մտադիր են արագացնել ճապոնական ատոմային ռեակտորների ներմուծումը Թուրքիա, ինչպես նաև ճապոնական ընկերության մասնակցությամբ իրագործել 22 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական ԱԷԿ-ի շինարարությունը: Ճապոնիայի և Թուրքիայի վարչապետները վերջին 9 ամսում հանդիպել են 3-րդ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում