Սիրիայի դպրոցներում ռուսերենը երկրորդ օտար լեզուն կլինի
Սիրիայի կառավարությունը որոշել է միջնակարգ դպրոցներում ռուսերենը դարձնել երկրորդ օտար լեզու: Այս մասին պաշտոնական կայքում հաղորդել է կրթության նախարարությունը: 5-րդ դասարանից աշակերտներին առաջարկվելու է ընտրել կամ ֆրանսերեն կամ ռուսերեն: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախկինում սիրիացի աշակերտները որպես երկրորդ օտար լեզու միայն ֆրանսերեն էին սովորում: Կրթության նախարարությունից ասել են, որ այս քայլը պայմանավորված է Ռուսաստանի ու ռուսական մշակույթի հանդեպ սիրիացիների անկեղծ հարգանքով: Սիրիայում ավելի քան 20 հազար խառն ընտանիք կա: Սիրիական մտավորականության մի քանի սերունդ բարձրագույն կրթություն է ստացել Խորհրդային Միությունում և Ռուսաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա