Թուրան. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարի վերջին
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպումը տեղի է ունենալու հունվարի երրորդ տասնօրյակում: Այս մասին, հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախորդ նախագահող երկիրը Ուկրաինան էր, որը նախագահությունը փոխանցել է Շվեյցարիային:
Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Շվեյցարիա, որտեղ վերջիններս ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալտերի հետ քննարկելու են հանդիպման ձևաչափը:
Ըստ աղբյուրի, նախագահների մակարդակով հանդիպումը նախատեսված է փետրվարից ոչ շուտ:
Նշենք, որ ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2013 թվականի դեկտեմբերի սկզբին, Կիևում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում, իսկ ավելի վաղ, նոյեմբերի 19-ին, Վիեննայում տեղի էր ունեցել նախագահների մակարդակով հանդիպում, որի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ակտիվացնել հանդիպումները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում