«Transconflict».«Ճանաչման և ժխտման միջև. Հայոց ցեղասպանության հարցը և հայ-թուրքական հարաբերությունները»
«Transconflict» կազմակերպությունը տպագրել է եգիպտացի ակադեմիկ Ահմեդ Մագդի Ալ- Սուկարիի՝ «Ճանաչման և ժխտման միջև. Հայոց ցեղասպանության հարցը և հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այժմ գրեթե ամբողջությամբ դադարեցվել է. Թուրքիան շարունակում է կտրականապես դեմ դուրս գալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերի կողմից կազմակերպված միջազգային քարոզարշավին:
Հայկական հարցը կամ Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների միջև լարվածության պատճառ են դարձել: 2015թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մի շարք դիտորդներ կարծում են, որ այն կարող է հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային փուլ հանդիսանալ:
Շատերն էլ պնդում են, որ Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ սպանությունները ինքնապաշտապանական միջոց են եղել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ:
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները ծանրաբեռնված են մի շարք միջպետական խնդիրներով: Նրանք տարաձայնություններ ունեն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունները բնութագրելու հարցում:
2002թ.-ին երբ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը իշխանության գլուխ եկավ, նա սկսեց պատրաստվել Եվրամիության հետ բանակցություններին: Սակայն այս ճանապարհին «Արդարություն և Զարգացում կուսակցությունը հասկացավ, որ միայն տնտեսական և քաղաքական չափորոշիչները բավական չեն լիիրավ անդամ դառնալու համար:
Ցեղասպանության հարցում մեղադրանքները և փակ սահմանները մեծ դեր են խաղում Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վրա:
Շատ հայեր հավատում են, որ ԱԶԿ-ի կառավարությունը պատրասատ է շանտաժի ենթարկել յուրաքանչյուր կառավարության, որը փորձում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար և փորձի ցեղասպանության հարցում հասնել քաղաքական փոխզիջման»: