Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Քշիշտոֆ Պենդերեցկու հետ
Լեհ նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առիթով հունվարի 13-16-ը Երևանում անցկացվելիք «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Համերգային ծրագրում կներկայացվեն կոմպոզիտորի գործերից. Սիմֆոնիա թիվ 2, DE NATURA SONORIS թիվ 3, CONCERTO DOPPIO ջութակի և ալտի համար: Մենակատարներն են՝ ջութակահար Ագատա Շիմզևսկան և ալտահար Ռոբերտ Կաբառան: Դիրիժորներն են՝ Քշիշտոֆ Պենդերեցկին և Էդուարդ Թոփչյանը:
Նշենք, որ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» անցկացվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանի շրջանակներում:
Նախորդող հրապարակում՝
Հունվարի 13-16-ը Երևանում անցկացվելու են Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները