Նոյեմբերին Երևանում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է 1.2 անգամ
Երևան քաղաքի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 836 փորձանմուշ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որոշված նյութերից փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.2 անգամ:
Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի երկօքսիդ և ընդհանուր օքսիդներ) և ծծմբի երկօքսիդի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման համար կատարվել է օդի 15 321, ազոտի օքսիդների համար` 2 238, ծծմբի երկօքսիդի համար` 20 386 դիտարկում:
Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի պասիվ նմուշառման 35 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 255 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Նոյեմբերին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 28 գետերի, Ախուրյանի, Ապարանի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան և Սևանա լճերի 78 դիտակետերում: Վերցված 78 փորձանմուշներում որոշվել է 40-ական ցուցանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին