Իրավունք 14:16 08/01/2014

Շանթ Հարությունյանի իրավունքների խախտման պատասխանատուն արդարադատության նախարարությունն է. Սաքունց

«Շանթ Հարությունյանը հյուծված էր, և ես չգիտեմ` ինչ կլինի, եթե նա ևս մի քանի օր շարունակի հացադուլը: Նույն վատ վիճակում է նաև Վահե Մկրտչյանը, իսկ Լիպարիտ Պետրոսյանը քիչ թե շատ նորմալ վիճակում էր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը, ով երեկ հանդիպել էր նոյեմբերի 5-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված Վահե Մկրտչյանի, Շանթ Հարությունյանի և Լիպարիտ Պետրոսյանի հետ:

Հիշեցնենք` վերջինները արդեն տասը օրից ավել է (Շանթ Հարությունյանը` 15 օր), ինչ գտնվում են հացադուլի մեջ և պահանջում են վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելանքը: Շանթ Հարությունյանը գտնվում է Երևան-Կենտրոն քրեակատարաողական հիմնարկում, իսկ Վահե Մկրտրչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ավելին, ըստ Սաքունցի, Վահե Մկրտչյանի իրավունքները կոպտորեն խախտվում են, քանի որ վերջինը գտնվում է մի խցում այնպիսի մարդկանց հարևանությամբ, ոորնց հացադուլի մեջ չեն: «Սա համարվում է կոպիտ խախտում, հոգեբանական ճնշում մարդու վրա: Դա անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, և դրա պատասխանատվությունը կրում է անձամբ արդարադատության նախարարը և քրեակատարողական վարչության պետը», -նկատեց Արթուր Սաքունցը:

Կալանավորների հետ հանդիպած դիտորդական խմբի ղեկավարը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանի փաստաբանի տեսակցությունը մերժելուն, որի մասին Panorama.am-ին ասել էր Շանթի կինը` Ռուզաննա Բադալյանը: Վերջինը մեզ փոխանցել էր, որ փաստաբան Ինեսա Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպել Շանթ Հարությունյանի հետ, քանի որ ոչ աշխատանքային, տոնական օրեր են:

«Փաստաբանի հետ պաշտպանյալի հանդիպելու համար աշխատանքային և ոչ աշխատանքային օր հասկացություն չի կարող լինել, տվյալ դեպքում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունն այն է, որ այն գտնվում է Ազգային անվտանգության շենքում, և Ազգային անվտանգության ծառայության հսկիչ-անցագրային կետով պետք է անցնի փաստաբանը: Քանի որ նրանց մոտ աշխատանքային օր չի եղել, փաստաբանը չի կարողացել անցնել: Բայց դա պատճառ չէր կարող լինել, որպեսզի փաստաբանին թույլ չտան տեսակցել իր պաշտպանյալի հետ, քանի որ Կենտրոն քրեակատարողական հիմնարկի մուտքի ապահովումը պետք է լինի ոչ թե ԱԱԾ-ի խնդիրը, այլ արդարադատության նախարարության: Հենց արդարադատության նախարարությունը պետք է բարի լինի ԱԱԾ հսկիչ անցագրային կետում ունենալ իր աշխատակիցը, որը կապահովի տվյալ հիմնարկ իրավասու մարդկանց մուտքը: Այսինքն տվյալ հարցում արդարադատության նախարարությունը անգործություն է ցուցաբերում: Արդարադատության նախարարության անգործության հետևանքով Կենտրոն քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու գործընթացը կարգավորվում է ԱԱԾ հսկիչ-անցագրային ծառայության կողմից, այն դեպքում, երբ դա պետք է արվեր քրեակատարողական հիմնարկի անցագրային ծառայության կողմից: Շանթ Հարությունյանի իրավունքների խախտման պատասխանատուն տվյալ դեպքում հանդիսանում է արդարադատության նախարարությունը», -ընդգծեց Արթուր Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի, անգործության է մատնված նաև նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործը վարող նախաքննական մարմինը: «Ես գտնում եմ, որ անհիմն է քաղբանտարկյալներին զրկել տեսակցության և հեռախոսազանգի իրավունքից, և նախաքննական մարմինը դրա համար որևիցե հիմնավորում չի կարող ներկայացնել: Նաև արձանագրում ենք, որ նախաքննություն որպես այդպիսին, չի ընթանում, բացի դատակենսաբանական փորձաքննության արդյունքների ծանոթացումից, այլ քննչական գործողություններ` բացատրություն, հարցաքննություն, առերեսում չեն իրականացվել: Իմ կարծիքով, նախաքննական մարմինը որևէ ծրագիր չունի` ինչ անել հետո, և գտնվում է քաղաքական պատվերի տրամաբանության մեջ: Նախաքննական մարմնին դրել են այնպիսի վիճակի մեջ, որ ոչ թե իրավական գործողություններ կատարի, այլ կատարի քաղաքական պատվեր», -պնդեց Սաքունցը:

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են համապատասխան պահանջներ ներկայացնել արդարադատության նախարարությանը, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա հետ կալանավորված անձինք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}