Բրազիլիայում բժիշկները փրկել են դանակը գլխի մեջ իրենց դիմած մարդուն
Բրազիլիայի Բաուրու քաղաքի բժիշկները վիրահատել են մի գյուղացու, որն անցորդներից օգնություն է խնդրել գլխի մեջ խրված դանակով: Տղամարդն իրավապահներին ասել է, որ այդ կերպ փորձել է ինքնասպան լինել:Ոստիկանությունը կարծում է, որ նրա վրա հարձակվել են: Պատահական անցորդները նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ գլխից հանել են 10 սանտիմետրանոց դանակը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Նման դեպք գրանցվել էր Սալվադորում 2013-ին: Այնտեղ բժիշկները մի կոշկակարի գլխից կրկին դանակի սայր էին հանել, տղամարդը 1995 թվականին հարձակման էր ենթարկվել: Նա մինչև 2007 թվականը չգիտեր, որ սայրի մի մասը մնացել է գլխում: Նա դանակը գլխում ապրել էր 17 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա