Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները խնդրագիր են ներկայացրել Շվեյցարիային՝ բողոքարկել ՄԻԵԴ-ի դատավճիռը
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը խնդրագիր է ներկայացրել Շվեյցարիայի կառավարությանը՝ բողոքարկել ՄԻԵԴ-ի՝ Դողու Փերինչեքի հայցը բավարարելու դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է «Change.org»-ը:
«2013 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմության մեջ կհիշվի որպես բացարձակ խայտառակություն, այդ իրավասու մարմինը, որ երբեք այսքան քիչ չի արժանի եղել իր անվանը, որոշել է բավարարել Հայոց ցեղասպանությունը եռանդուն և հաստատակամ ժխտող Դողու Փերինչեքի հայցը` դատապարտելով Շվեյցարիային խոսքի ազատության ոտնահարման մեջ:
Այս խնդրագրով մենք կոչ ենք անում շվեյցարական իշխանություններին բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը, այդ կերպ բանավեճ և արդար դատավարություն ապահովելով մեր եվրոպական ինքնությանն առնչվող այս կարևոր և արդիական խնդրի շուրջ, և հնարավորություն տալ, որ մյուս երկրների, այդ թվում` Ֆրանիսայի ձայնը լսելի դառնա:
Ավելին, բողոքարկումը հնարավարություն կտա հայկական կողմին Թուրքիայի հետ հավասարապես ներկայացված լինել դատարանում, ինչը գոնե կապահովի մինիմալ արադարադատություն` ի տարբերություն նախկին դատավարությունների»,-նշված է խնդրագրում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հունաստանը, Շվեցարիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Սլովենիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան:
Բելգիայում և Շվեցարիայում ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ:
ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի Ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան