Դի Մարիան ներողություն է խնդրել իր պահվածքի համար
«Սելտայի» հետ խաղի ժամանակ Դի Մարիան անվայել ժեստ է ցուցադրել, որը, ինչպես շատերն են կարծում, ուղղված է եղել «Ռեալի» երկրպագուներին: Վերջիններս սուլում էին արգենտինացուն թույլ խաղի համար:
«Դա նորմալ ժեստ էր, ես չէի պատրաստվում վիրավորել ֆանատներին կամ մարզչական շտաբին: Դա ձեռքի նորմալ շարժում էր, և բոլոր տղամարդիկ վազքի ժամանակ նման բան անում են:
Ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ում կարող էի նեղացնել, չնայած նման նպատակ, կրկնում եմ, չունեի: Կրկնապատկերները ցույց են տալիս, որ դա վայրկյաններ է տևել, և դա ոչինչ է»:
Իսկ ահա արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Անխելն ամեն ինչի մեջ մեղադրել է իսպանական մամուլին:
«Իսպանացի լրագրողներն ինձ չեն սիրում, քանի որ ես հարցազրույցներ չեմ տալիս: Նրանք ուզում են ակումբի ղեկավարությանն ու բոլոր երկրպագուներին տրամադրել իմ դեմ»,- կարծում է դի Մարիան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները